19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

՛՛… համ ծեծ ուտել, համ ծեծել՛՛ /վիդեո/

՛՛Նման դրսեւորումը դատապարտելի է՝ ակնհայտորեն ուղղված քաղաքական գործչի նկատմամբ: Կարծում եմ, որ իրավապահ մարմինները պետք է շատ արագ բացահայտեն, որպեսզի երկրում ստեղծված անպատժելիության մթնոլորտն էլ ավելի չխորանա՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու միջադեպին:

Մինասյանը չի ցանկանում իր վրա պարտականություն վերցնել, ուղղորդել, բայց վստահ է իրավապահ համակարգը պետք է լիարժեքորեն գործի, քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները ևս պետք է գնահատական տան, սակայն քանի դեռ չի պարզվել դժվար է որևէ եզրակացության գալ: 

Որքանով է կոռեկտ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հայտարարությունը, թե կկտրի նրա ականջները, ով նախագահին հայհոյի, հարցրինք, Մինասյանը պատասխանեց.

՛՛Դժվարանում եմ հստակ ասել ինչ է ասվել, բայց եթե խոսքը գնում է պաշտոնատար անձի մասին՝ անկախ նրանից հանրապետության նախագահի հետ ինչ հարաբերությունների մեջ է, իրավունք չունի հրապարակավ նման հայտարարություն անել: 

Սա միանշանակ ընդունելի տարբերակ չէ: Գուցե որպես մարդ, որպես ընկեր ինքը նման ձևով մտածում է, բայց չպետք է մոռանալ, որ հանդիսանալով պաշտանատար անձ՝ նաև իր վարքագծից է կախված հանրության մեջ մի շարք այլ դրսևորումներ՛՛:

Մինասյանն այդ հայտարարությունը չի լսել, բայց ՛՛եթե նման հայտարարություն է արվել՛՛, պիտի ներողություն խնդրի: ՛՛Ավելի վերադաս մարմինները պետք է և պարտավոր են արձագանքել այս ամենին՛՛:

Իսկ ընդհանրապես ՛՛խնդիրը պատգամավոր ծեծել-չծեծելը չէ, ի վերջո, պատգամավորն էլ է մարդ և կարող է համ ծեծ ուտել, համ ծեծել: Այլ խնդիր է, որ դա տեղի է ունենում քաղաքական գործունեության շրջանակներում: Այդ տեսակետից քանի դեռ պարզ չէ, թե պատճառն ինչ է, միգուցե կենցաղային հարցերն են, միգուցե լրիվ ուրիշ խնդիր է, քանի դեռ պարզված չէ, վերջնական չենք կարող ասել, սա ինչի հետևանք է: Բայց որպես պատգամավոր, քաղաքականության մեջ գտնվող մարդ՝ անթույլատրելի եմ համարում նման պատժիչ միջոցներ փորձել կիրառել՛՛:

Արծվիկ Մինասյանն Արամ Մանուկյանին առողջություն է մաղթում եւ շուտափույթ վերականգնում: ՛՛Առողջություն նաև բոլոր այն անձանց, ովքեր այս օրերին որոշակի ֆիզիկական բռնությունների ե ենթարկվել՛՛: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ