19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գաղտնի է պահվում

Տարածված տեղեկատվությունը, թե ծեծի ենթարկված պատգամավորը տեղափոխվել է սբ. ՛՛Գրիգոր Լուսավորիչ՛՛ բժշկական կենտրոն իրականությանը չի համապատասխանում: Երեկ՝ դեկտեմբերի 12-ի երեկոյան ծեծի ենթարկված Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնում չէ: “Նման անուն-ազգանունով հիվանդ չի ընդունվել մեր հիվանդանոց”,-Henaran.am-ին ասացին կենտրոնից: 

Առողջապահության նախարարությունից որեւէ տեղեկատվություն չեն տրամադրում պատգամավորի գտնվելու վայրի վերաբերյալ. ասացին, որ չնայած Մանուկյանը հանրային դեմք է, սակայն տվյալ անձը ինքն է որոշում՝ հրապարակավ հայտնելու իր առողջության մասին որեւէ տեղեկություն:

ՀԱԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրը պարզապես խոհուրդ տվեց՝ չհետաքրքրվել Արամ Մանուկյանի գտնվելու վայրով: “Դրա ժամանակը չէ: Կգա օրը, ճշմարտությունը կիմանանք”,-ասաց մեր աղբյուրը: Որոշ տեղեկություններով, Արամ Մանուկյանը անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տուն է տեղափոխվել:

Հիշեցնենք, Արամ Մանուկյանին անհայտ անձը ծեծել է երեկ, պատգամավորի տան մոտ: Ըստ էլեկտրոնային լրատվամիջոցների՝ պատգամավորի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ