Պետք է մեղավորներին հանրության առաջ կանգնեցնեն. Փաշինյան
_1418374418.jpg)
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պահանջեց դատապարտող հայտարարություն ընդունել ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ տեղի ունեցածի վերաբերյալ:
՛՛Դեպքն, իհարկե, դատապարտելի է, և իրավապահ մարմինները պետք է անեն ամեն ինչ՝ գործը բացահայտելու և մեղավորներին հանրությանը ներկայացնելու համար՛՛,- ասաց Փաշինյանը և նշեց, որ ծեծի դեպքերը վերջին օրերին ավելի հաճախակի են դարձել.
Զաքարյանն ասաց, որ առանձին հայտարարություն տարածելու կարիք չկա, քաաի որ չի գտնվի մի մարդ, ում համար դեպքը դատապարտելի չէ: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հավելեց, որ իր համար ևս դատապարտելի է Արամ Մանուկյանի հետ տեղի ունեցածը. ՛՛Չեմ կարծում, որ խորհրդարանում կգտնվի մի պատգամավոր, որը չդատապարտի խորհրդարանի անդամի հետ տեղ ուենցածը: Ես հեռու եմ այն մտքից, որ նման մարդիկ կան այս հանձնաժողվում, և այս ամենը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ հանձնաժողովի անունից հայտարարություն տարածելու կարիք չկա՛՛,- եզրափակեց Ֆարմանայանը:
Հանձնաժողովը Փաշինյանի առաջարկը դրեց քվեարկության և բացի Փաշինայնի կողմ քվեարկեց Ալեքսանդր Արզումանյանը: