15 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Անգամ շներն են վրա տվել. փակվեց հերթական խորքային հորը /վիդեո/

2014 թվականի հուլիսի 16-ից ՀՀ բանապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը 5 ամսվա ընթացքում փակել է այն խորքային հորերը, որոնք անհրաժեշտություն չեն ունեցել: Այս աշխատանքների արդյունքում խնայվել է վարկյանում ՝ 22 հազար 5 հարյուր լիտր ջուր: Հերթական փակվող հորը՝ Արմավիրի մարզի՝ Արաքս  գյուղում էր: Անցած 5 ամիսների ընթացքում փակվել է 244 […]

ՃՈ պետի կոչը

 ՀՀ ճանապարհայինոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը կոչով է հանդես եկել. ՛՛Մայրաքաղաքում տեղացած առաջին ձյունը, բարեբախտաբար ճանապարհատրանսպորտային վթարների կամ պատահարների պատճառ չի հանդիսացել, փողոցներն էլ երթևեկելի են: Ձյունը տհաճ անակնկալներ չի մատուցել, սակայն, հատկապես վարորդներին մտորելու առիթ է տվել: Ձմեռային անվադողերը պարտադիր են և ամենակարևորը` անվտանգ: Տրանսպորտային միջոցների անվադողերը ձմեռայինով փոխարինելը մեր […]

՛՛Չէի ցանկանա, որ անտանելի դառնաք, տիկի՛ն Փոստանջյան՛՛

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց դատապարտյալից մի նամակ, որտեղ շատ հարցերի հետ նա ներկայացացրեց մի անկեդոտ նախագահի մասին: Սակայն նրան ընդհատեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսափողը տրամադրելով Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին:“Չէի ցանկանա, որ անտանելի դառնաք, տիկին Փոստանջյան“,-ասաց նա:

Ինչպես է քույրերին հաջողվում խուսափել ավտոբուսում բռնաբարության զոհ դառնալուց /վիդեո/

Հնդկաստանում լայն արձագանք է ստացել տեսանյութը, որում երեւում է, թե ինչպես են երկու քույրերը ավտոբուսում դիմադրում տղամարդկանց, որոնք փորձում են սեռական ոտնձգություններ կատարել նրանց նկատմամբ, հաղորդում է NDTV-ը:  Ավտոբուսի մյուս ուղեւորները հանգիստ հետեւել են, թե ինչպես են քույրերը հանցագործներին գոտիով ծեծում: Ուղեւորներից մեկը նկարահանել է տեղի ունեցածը եւ տեղադրել համացանցում: Ավելի ուշ 22-ամյա Արատին եւ […]

Բնապահպանության նախարարն ընդունել է

Այսօր ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթի Լիչին: Արամայիս Գրիգորյանը ողջունել է տիկին Լիչի քաղաքավարական այցը բնապահպանության նախարարություն և շնորհակալություն հայտնել ոլորտի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար: Կողմերը քննարկել են ՀՀ-ում և, ընդհանրապես, աշխարհում առկա բնապահպանական խնդիրները, անդրադարձել մեր երկրում բնության հատուկ պահպանվող տարածքների, էկոտուրիզմի զարգացման […]

Մշակույթի նախարարը դժգոհեց

ՀՀ մշակույթի նախարար  Հասմիկ Պողոսյանը երբ պատասխանում էր պատգամավոր Կարինե Պողոսյանի հարցին, սահմանամերձ գյուղերում մշակութային ծրագրեր իրականացնելու համար, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ազդանշան հնչեցրեց: “Բայց ես դեռ կեսն էլ չեմ պատասխանել”,-զարմացավ նախարարը: Պարզվեց Կարինե Պողոսյանի հարցադրմանը լրացում ուներ: Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, պատգամավորը վարաչպետի ազգականն է:

Դոլարի տատանումը սպեկույլատիվ բնույթ ունի. նախարար

 Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը  խորհրդարանում խոսելով դոլարի տատանման մասին, ասաց, որ սպեկույլատիվ բնույթ ունի:  “Միգուցե դրա պատճառով գնաճի վրա որոշակի ազդեցություն կա: Իրավիճակն այնպիսին չի, որ մեկ օրվա մեջ այդպիսի տատանումներ տան։ Դա տնտեսական իրավիճակի արդյունք չէ”,- հայտարարեց Ճշմարիտյանը: Նրա խոսքով, Կենտրոնական բանկի մոտ առկա օրենսդրական եւ վարչական գործիքներով կարող են հարցը կարճ ժամանակում […]

Առաջիկայում մայրաքաղաքի տարբեր երթուղիներում կերթևեկեն հատուկ վերելակներով հարմարեցված 10 ավտոբուսներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա կապակցությամբ Սիրելի՛ համաքաղաքացիներ, ամբողջ աշխարհում դեկտեմբերի 3-ը նշվում է որպես հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օր: Սա ևս մեկ լրացուցիչ առիթ է հանրության ուշադրությունը սևեռելու հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներին, ինչպես նաև հնարավորություն մեզ համար՝ արվածն ամփոփելու և նոր ծրագրեր կազմելու: Հաշմանդամություն ունեցող անձանց համար Երևան քաղաքը […]

Ամբողջն անցավ իշխանությանը

“Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի կանխատեսումները՝ խոստացված ՛՛թեժ՛՛ աշնան հետ կապված իրականացել են: ՛՛Կանխատեսումն էր, որ փաստորեն ոչ իշխանական եռյակը, որ թեժ աշուն էր հայտարարում, վերահսկվում ու ուղղորդվում է իշխանության կողմից՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մակեյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ քաղաքական վերադասավորումներ եղան այս աշնան ընթացքում:  Մակեյանը նկատեց՝ Հայաստանում արդեն ավանդույթ է դարձել բնական եղանակների հետ […]

Մատուցողին ծեծել են` հարսանեկան տորթը պատահաբար գցելու համար /վիդեո/

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում հարսանիքի ժամանակ ծեծում են մատուցողին: Տեսանյութի մեկնաբանությունը հետեւյալն է. “Ծեծկռտուք հայկական հարսանիքի գլխավոր պահից րոպեներ առաջ, երբ հարսն ու փեսան պետք է կտրեին հարսանեկան տորթը. մատուցողը պատահաբար գցում է տորթն, ինչից հետո նրա վրա են հարձակվում հարսանիքի մասնակիցները…Տեսանյութը` Տիգրան Կարապետյանի ֆեյսբուքյան էջից”: Նշենք, սակայն, որ տեսանյութի տակ օգտատերերը մեկնաբանություններ են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի