Պատմություն սովորեք
Պատմություն սովորեք, պատմություն սովորեք… չէ որ հենց հենց պատմության մեջ են գտնվում քաղաքականության բոլոր գաղտնիքները: Ուինսթոն Չերչիլ
Պատմություն սովորեք, պատմություն սովորեք… չէ որ հենց հենց պատմության մեջ են գտնվում քաղաքականության բոլոր գաղտնիքները: Ուինսթոն Չերչիլ
”Ցավում եմ, որ մինև այս պայմանագրի ստորագրումն իշխանությունների կողմից հայտարարություններ եղան, որ իրենք բոլոր գործընթացները կարգավորելու են այնպես, որպեսզի չխոչընդոտի Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, դա զուտ ինքնիշխան պետությանը հարիր հայտարարություն չէ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն՝ անդրադառնալով ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեայի հայտարարությանը, թե ԵՄ-ն մշակում է Հայաստանի հետ համագործակցության նոր պայմանագիր: Քոքոբելյանը ողջունում է […]
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել “Արմենպրես” լրատվական գործակալության հիմնադրման 96-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է. “Արմենպրես”-ի հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեզ պետականորեն ստեղծված առաջին լրատվական գործակալության հիմնադրման 96-ամյակի առթիվ: 1918 թվականից ի վեր, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային խորհուրդն ազդարարեց առաջին լրատվական գործակալության ծնունդը, “Արմենպրես”-ը միշտ եղել է պետականաշինության ջատագովի եւ լրատվական […]
Մոսկվայի “Նացիոնալ” հյուրանոցում ինքնասպան է եղել 70-ամյա հայտնի գործարար` ատրճանակից կրակելով իր գլխին: Վարկած կա, որ գործարարի ինքնասպանության պատճառ կարող էր դառնալ ռուսական արտարժույթի վերջին օրերի վիճակը: Նախնական տեղեկություններով` գործարարն ազգությամբ վրացի էր:
“Տեղական խոզի բդի 1 կգ-ն արժե 4800 դրամ, դրսինը մի քիչ էժան ա, բայց թանկ ա գալիս էլի՝ 3500դրամ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց մսի խանութներից մեկի տնօրենը: Այն հարցին, թե դոլարը ինչ կապ ունի խոզի հետ՝ ասաց. “Ընկեր, մենք էլ ենք էդ ասում, բայց, մարդը ուզում ա նոր տարի անի, ասում ա` ամեն ինչ թանկացել ա, […]
ՊՆ վարչական համալիրում դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստը` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը իր բացման խոսքում նշել է, որ գերիների հայրենադարձման առումով 2014թ. եղել է լարված աշխատանքային տարի: Նախարարը փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես ակտիվ ու նախաձեռնող […]
Սանկտ-Պետերբուրգի ոստիկանությունը փնտրում է տղամարդուն, ով դաժան ծեծի է ենթարկել թոշակառու կնոջն ու թալանել նրան: Ինչպես պարզվել է, տղամարդը տեսել է, թե ինչպես է կինը փոստից վերցնում թոշակը, հետեւել է նրան, հարձակվել վրան ու դաժան ծեծի ենթարկել 75-ամյա կնոջը: Ապա նա վերցրել է նրա թոշակը` 20 000 ռուբլի, եւ փախել: Կնոջ թոռը պատմել է, որ այդ […]
ՀՀ կառավարությունը որոշել է Արդյունաբերության զարգացման հիմնադրամը և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով Հայաստանի զարգացման հիմնադրամ: Վերջինիս հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության, որի լիազորված մարմինն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Հաստատվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի կանոնադրությունը, նշանակվել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Որոշման ընդունումը թույլ կտա առավել համակարգված իրականացնել երկրի տնտեսության զարգացմանն […]
Երեկ տեղի ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հանդիպումը: Նրանք քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներքին եւ արտաքին քաղաքական հարցեր, այդ թվում՝ իրադրությունը տարածաշրջանում: Հովհաննիսյանը երախտագիտության բարեմաղթանք ուղղեց Հեֆֆերնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: “Ժառանգություն” կուսակցության լրատվական ծառայություն
ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ 2015թ. պետբյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները և բյուջեի կատարումն ապահովող միջոցառումները: Համամասնությունների հիմքում դրվել են ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 4-ի նիստում կառավարության անդամներին ներկայացված սկզբունքները: Որոշման նպատակն է ապահովել պետբյուջեի կատարման կազմակերպումը՝ պետական կառավարման մարմիններին տրվող հանձնարարականների միջոցով: Կառավարության ղեկավարը կառավարության անդամներին, գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ը ավարտել […]
























