16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ է անելու տնօրենն այդքանը. վարչապետի հարցը

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական պետական վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին տրամադրվում է մեկ աշխատողի հաշվով` 6 – 8 քառակուսի մետր մակերեսով տարածք:Ըստ այս նախագծի՝ սենյակ պետք է հատկացվի տնօրենի, որը պետք է լինի 30-50 քառ. մետր մակերեսով: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը […]

ԱԺ-ում մերժված նախագիծը հաստատեց կառավարությունը

ԱԺ-ում մերժված ՛՛Անձնական տվյալների պաշտպանության մասին՛՛ օրենքի նախագիծը Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց:Հիշեցնենք, որ ԱԺ նախորդ արտահերթ նիստի ժամանակ ՛՛Անձնական տվյալների պաշտպանության մասին՛՛ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ մերժվեց:Նախագիծը ներկայացրեց Արադարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը. այն արժանացավ գործադիր հավանությանը: Նշենք, որ մեր օրենսդրությամբ՝ կարող են հանվել տվյալներ սուբյեկտի պահանջով կամ անձնական կամքով, տվյալների սուբյեկտն իրավունք ունի ծանոթանալ իր անձնական […]

Առաջին տիկինը` իր եւ երիտասարդ ֆրանսիացու հարաբերությունների մասին /ֆոտո/

Էստոնիայի առաջին տիկին Էվելինա Իլվեսը մենկաբանել է ֆրանսիացի երիտասարդ Վինսենտ Արենագի հետ իր սիրավեպի մասին լուրերը: “Կյանքը շարունակվում է… Չգիտեմ, ես չեմ կարող հիմա մեկնաբանել դա: Ես հիմա կենտրոնացած եմ երեւույթների վրա, որոնք գիտեմ եւ կարողանում եմ, օրինակ` հացի”,- ասել է առաջին տիկինը հեռուստատեսային խոհարարական շոուի ժամանակ, հաղորդում է Вести-ն: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Էստոնիայի […]

Արտոնյալ պայմաններով վարկ Սունդուկյանի թատրոնի վերանորոգման համար

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերանորոգման նպատակով ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական Վաագներ-Բիրո կոնսորցիումի միջև նախատեսվում է կնքել 7 մլն եվրոյի ապրանքների և ծառայությունների մատուցման պայմանագիր: Այս որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում: ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտնեց, որ վարկը տրամադրվելու է արտոնյալ պայմաններով:՛՛Նախատեսվող 7 մլն եվրո արտոնյալ վարկային միջոցները կտրամադրվեն 23 տարի մարման […]

Հայ խաղաղապահները Լիբանանում են

Նոյեմբերի 26-ի երեկոյան Իտալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռով Լիբանան է մեկնել և արդեն տեղակայման վայր է ժամանել հայ խաղաղապահների 32 հոգանոց ստորաբաժանումը: Հայկական խաղաղապահ ստորաբաժանումն իտալական զորախմբի կազմում մասնակցելու է ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (ՅՈՒՆԻՖԻԼ) առաքելությանը և իրականացնելու է ՄԱԿ-ի զինավանի անվտանգության ապահովում: Հայկական խաղաղապահ ստորաբաժանման Լիբանան ճանապարհման արարողությանը մասնակցել […]

Հրկիզել են ՛՛Նախախորհրդարան՛՛-ի անդամների մեքենաները

Երեկ երեկոյան , ինչպես նաև անցած գիշերվա ընթացքում հրկիզվել են՝ ՛՛Նախախորհրդարան՛՛ նախաձեռնության անդամների ավտոմեքենաները: Դիրիժոր Վարդան Հակոբյանը այդ մասին իրազեկել է երեկ երեկոյան՝ facebook-ի իր պատին տեղադրելով այրված մեքենաների նկարները և գրառում. ՛՛Վերջին 24 ժամվա ընթացքում հրկիզել են Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուներ Շահեն Պողոսյանի, Վարդան Հակոբյանի, Վարուժան Ավետիսյանի և Սուսաննա Մելքոնյանի ավտոմեքենաները: Այս բոլոր ավտոմեքենաներին վերաբերող […]

Պատգամավորների 45 առաջարկներ ընդունվել են

 Կառավարության այսօրվա նիստում հավանություն տրվեց 2015 թվականի պետական բյուջեի փոփոխված նախագծին: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը զեկուցեց, որ Ազգային ժողովում բյուջեի քննարկումներից հետո Կառավարությունն ստացել է շուրջ 367 առաջարկություն  ՀՀԿ-ից, ՛՛Ժառանգությունից՛՛, ՀՅԴ-ից, շուրջ 20 պատգամավորներից ու հանձնաժողովներից: Այդ բոլոր առաջարկները միասին կազմել են մոտ 160 միլիարդ դրամ: ՛՛ Կառավարությունում ու վարչապետի մոտ քննարկումների արդյունքում ընդունելի են […]

Եթե բացեր կան կլրացնենք. նախարարը՝ նախկին նախարարին

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց նախագծերի փաթեթ, որի արդյունքում անվավեր պետք է ճանաչվի տասնյակ հազարավոր քաղաքացիների վարչական տուգանքները:Ըստ որոշման՝ այն քաղաքացիները, որոնք պատշաճ չեն ծանուցվել իրենց վարչական տուգանքի մասին, չեն պարտավարվում վճարել տուգանքը:Նախագիծը մեկ դրույթ ևս պարունակում է՝ վարչական իրավախախտում կատարած անձը ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված […]

Հայաստանը չի պատասխանում մեր դրական ուղերձներին. Թուրքիայի արտգործախարար

Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարը քննարկվել է Թուրքիայի խորհրդարանում: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր ելույթում ասել է, թե Հայաստանը չի պատասխանում հարաբերությունների կարգավորմանն ուղղված Թուրքիայի ջանքերին՝ ավելացնելով, որ Հայաստանի՝ 2015-ին ընդառաջ քայլերը մտահոգիչ են, գրում է Ermenihaber.am-ը: «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մեր ցանկությունը չի փոխվել: 2015-ին ընդառաջ Հայաստանը Թուրքիայից գնացող բարի նպատակ ունեցող ուղերձներին դրական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի