Ձմեռ պապ` ով է նա
Ձմեռ պապն Ամանորի կարեւորագույն խորհրդանիշն է, դրա ղեկավարը: Ձմեռ պապի մասին խոսելիս անմիջապես դրական էմոցիաներով ես լցվում, բարությամբ, դեմքիդ ժպիտ է գալիս:
Նախկինում Ձմեռ պապիկին կարելի էր տեսնել միայն մակական ամանորյա հանդեսներին, սակայն հիմա անգամ կարելի է գնալ նրան հյուր, շփվել հետը:
Ռուսական ձմեռ պապն ու ամերիկյան Սանտա Կլաուսը տարբեր կերպարներ են:
Ռուսական Ձմեռ պապը բնակվում է հյուսիսում, եւ ամեն տարի Ամանորին հյուր է գալիս փոքրիկներին, նրանց նվերներ բերում` լավ պահվածքի համար:
Ավանդաբար երեխաները նամակ են գրում Ձմեռ պապիկին, գրում, թե ինչ կցանկանան ստանալ նվեր, եւ Ձմեռ պապը, ելնելով նամակներից, բերում է նրանց նվերները:
Աշխարհի տարբեր երկրներ ունեն իրենց Ձմեռ պապը: Օրինակ, ֆինլանդիայում նրան անվանում են Յոլլուպոկի, Եվրոպայում` Սանտա Կլաուս, Ուկրաինայում` Սուրբ Միկոլայ:
Ձմեռ պապին օգնում է նրա թոռնուհին` Ձյունանուշը, ով պապի հետ միասին երեխաներին նվերներ է բաժանում:
Շնորհիվ հեքիաթային կերպարների մեր կյանքն ավելի ուրախ եւ հեքիաթային է դառնում, մի դադարեք հավատալ Ձմեռ պապին, եւ նա ամեն տարի` Ամանորին կուրախացնի ձեզ` հրաշք բերելով ձեր կյանք: