12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Գյուղատնտեսության նախարարությունը. ոստիկանապետի օրինակը /վիդեո/

”Եթե մենք աշխատենք մարդու իրավունքների ինստիտուտի հետ, իսկ մենք բառից բուն իմաստով աշխատում, ոչ թե համագործակցում ենք, որովհետև իրենք իրենց փոքր աշխատակազմով չեն կարող տեսնել այն, ինչ մենք ենք տեսնում, մենք շատ ավելին ենք տեսնում, բայց այդ փոքր աշխատակազմը մեզ օգնում է ավելի ուղորդված լինել, զգալ, թե հասարակությունը որ մասից է դժգոհ՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում […]

Տիգրան Սարգսյանից մինչեւ ԵՏՄ

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի կարծիքով, անցնող տարվա հիմնական ներքաղաքական իրադարձությունը կապված էր վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի եւ նոր կառավարության ձեւավորման գործընթացի հետ: Ներքաղաքական մեկ այլ իրադարձություն նոր ընդդիմությունն էր : “Նոր ուժերը փորձում են հանդես գալ, որպես համախմբող գործոն ընտրազանգվածի համար: Առայժմ պետք չէ սպասել ակտիվ ներքաղաքական իրադարձություններ եւ կարելի է խոսել որոշակի վերաֆորմատավորման մասին”,-ասաց նա: […]

Իշխանությունը ճնշում է. ազատամարտիկները՝ Ծառուկյանի շորշոփի տակ/վիդեո/

Դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների օրը, ազատամարտիկների բողոքի ակցիային միացավ ԲՀԿ-ական ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը: Ասացին՝ վրդովված են օրերս “Արաբո” ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի, “Ապարան” ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի, Սուրեն Սարգսյանի հետ տեղի ունեցած միջադեպերով:  Ռազմիկ Պետրոսյանը պատմեց՝ իր վրա հարձակվել են 10 ուժեղ երիտասարդներ, միայն թե. “Սա ծեծ չէր, ընդամենը ճանկռտոցներ: Մեզ ոչ մեկը չի կարող […]

Ինչու է Հովիկ Աբրահամյանը ճնշում /վիդեո/

՛՛Մենք ուզում ենք, որ բիզնեսն աշխատի օրենքի շրջանակներում, օրենքի դաշտում: Եթե որևէ ապօրինի միջամտություն կլինի բիզնեսին, անպայման կարձագանգենք: Մեր խնդիրն է, որ բոլորն օրենքի շրջանակներում՝ հավասար պայմաններում աշխատեն: Պետք է լինենք հետևողական՛՛,-լրագրողների հետ զրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ մամուլում շրջանառվող հարցադրմանը՝  արդյոք գործադիրի ղեկավարը ճնշում է գործադրում հարկային մարմինների նկատմամբ: Օրվա կարեւորագույն հարցին՝ հնարավոր է […]

Գառնեցիները բողոքում են՝ ՀԷԿ-ի կառուցումով գետը կչորանա

Գառնի գյուղի բնակիչները կրկին ոտքի են կանգնել՝ արտահայտելու իրենց բողոքը: Դեկտեմբերի 10-ինգառնեցիները հավաքվելու են գյուղի ակումբում: Հիշեցնենք, ապրիլի 20-ին Համահայկական բնապահպանական ճակատի մի քանի անդամներ այցելել էին Գառնու ձոր՝ պարզելու, թե ինչ շինարարություն է կատարվում այդ տարածքում: Գյուղացիների պնդմամբ՝ նախատեսվում է կառուցել հերթական ՀԷԿ-ը: Գառնեցիները պնդում են, որ ՀԷԿ-ի կառուցումով գետը կչորանա և կվերանա մի ամբողջ […]

Մենք զիջողի դերում չենք. ՊՆ

ՊՆ Սեյրան Օհանյանն, այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով խոսված ուղղաթիռին, ասաց, որ հետաքննությունն ընթանում է, բայց այս պահին որևէ նորություն ասելու չունի:Լրագրողի դիտարկմանն էլ, թե ինչքան Հայաստանը հակամարտության կոնտեքստում պետք է լինի զիջողի դերում, քանի որ ԵԱՀԿ-ն բոլոր սահմանային միջադեպերը դատապարտում է երկկողմանի, պատասխանեց. ՛՛Մենք զիջողի դերում չենք: Իհարկե մենք էլ կցանկանայինք, որ բոլոր խախտումները […]

Կարեն Անդրեասյանի ակնարկը՝ Հրայր Թովմասյանին

ՄԻՊ Կարեն Անդրեասյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Հովհաննես Մանուկյանի՝ Արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելը դրակա՞ն է ազդել ՄԻՊ- նախարարություն հարաբերությունների կարգավորման վրա. ՛՛Եթե տեսնում եք, քննադատության տոնայնությունները փոխվել են, և ես կարող եմ ասել, որ Արդարադատության նախարարության հետ այսօր լինում է աշխատել,  աշխատանքը ստացվում է ՛՛: Պատճառը նախարարի ա՞նձն էր. ՛՛Միշտ էլ բոլոր քննադատությունների ու գովեստների պատճառը […]

Ինչու Անդրեասյանը չի հրավիրել Կոստանյանին

՛՛Տարվա մեջ 365 օր մենք քննադատում ենք, կարծում եմ՝ մեկ օր էլ իրավունք ունենք ոչ թե քննադատել, այլ նշել այդ լավը, որ արվում է, լավն ասենք, որ ավելի լավը լինի՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է նպաստելու մարդու իրավունքների պաշտպանությանը գերատեսչությունների ղեկավարների զեկույցները, որոնք ՛՛կենացների՛՛ են նմանվում: ՄԻՊ-ի խոսքով՝ […]

Ծառուկյանի ավտոբուսներն ու երթը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրահանգել է կուսակցության տարածքային կառույցների ղեկավարներին, դեկտեմբերի 10-ին կայանալիք եռյակի երթին մարդիկ ապահովել: Ինչպես նշեցին մեր աղբյուրները Ծառուկյանը ավտոբուսներ է տրամադրել, որպեսզի մասնակիցներին տեղերից հասցնեն Ազատության հրապարակ: Հիշեցնենք նաեւ, որ ըստ մամուլի հրապարակումների, Գագիկ Ծառուկյանը չի մասնակցելու երթին:

Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00–ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները (բացի Շիշկերտ տանող ավտոճանապարհից, որը փակ է փլուզման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի