09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Թմրամիջոցներ՝ ՛՛սուբոտեքսի՛՛ և բենզինի խառնուրդով

Հունվարի 14-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Ավանի բաժանմունքի ծառայողները Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 10 շենքի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1966 թ. ծնված Հայկ Մ.-ին: Խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է 10 մլ. ներարկիչ` 1.8 մլ. ՛՛սուբոտեքսի՛՛ և բենզինի խառնուրդով, իսկ տաբատի գրպաններից` փաթեթներ` 2.44 և 1.54 գ դեղնականաչավուն զանգվածներով: […]

ՀԵՀ-ը կփոխհատուցի սահմանամերձ (սահմանապահ) համայնքների ուսանողների ուսման վարձը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ կփոխհատուցի ՀՀ սահմանամերձ (սահմանապահ) համայնքներում բնակվող և պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող ուսանողների տվյալ կիսամյակի ուսման վարձը։  Հայաստանի երիտասարդական հիմնադրամին կարող են դիմել Տավուշի մարզի Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Այգեպար, Այգեձոր, Բերքաբեր, Վերին Կարմիրաղբյուր, Վայոց ձորի մարզի Մարտիրոս, Սերս, Բարձրունի, Խնձորուտ, […]

ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է. չի հանդուրժվի

 Երեկ ժամը 22-ի սահմաններում Երևանի Ազատության հրապարակից ոստիկանություն բերման են ենթարկվել մի շարք քաղաքացիներ, որոնք, իրենց ներկայացնելով, այնտեղ ինքնաբուխ հավաքվել էին Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններին հետևելու նպատակով: Հավաքի՝ բերման ենթարկված մասնակիցներից երկուսի մոտ հայտնաբերվել է ատրճանակ: ՀՀ ոստիկանությունը, հավատարիմ ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային իրավունքի նորմերով և Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքով ամրագրված արժեքներին և կանոններին, մշտապես […]

Սա արդեն վերջն է

՛՛Հայ մարդն ի վերջո հասկանում է, որ իր երկիրը հայկական պետությունն է, այստեղ էլ հալածանքներ լինում են, բայց դա չի կարող լինել հայ լինելու պատճառով՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ խոսելով Գյումրու ոճրագործության մասին: Հայրիկյանը համաձայն է, որ ոճիրի հեղինակ Վալերի Պերմյակովին ՌԴ իրավապահ մարմիններին հանձնել-չհանձնելը ազգային արժանապատվության ու մեր պետականության հարցն […]

Գո՞ւցե ֆեյք է ու հակառակորդների հորինածը

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով սոցցանցերում տիրող հասարակական տրամադրությունները՝ կապված Գյումրիում տեղի ունեցած ողբերգության հետ,մասնավորապես ասաց, որ հայերի եւ ռուսների բանավեճերին խառնվել են այլ ազգի ներկայացուցիչներ: Տիգրան Քոչարյանը ըմբռնումով է մոտենում հուզականությանը, բայց հորդորում է նաեւ սթափ նայել իրադրաձություններին: “Սոցցանցերում տարածեցին, որ Վալերի Պերմյակովի odnoklassniki-ի էջում տարօրինակ փոփոխություններ են կատարվել: Ինչ […]

Հանրապետության որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Աշտարակի, Ապարանի, Սպիտակի, Ստեփանավանի և Հրազդանի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: […]

Ոստիկանությունն արեց ամեն ինչ, որ ոստիկաններ վիրավորվեն

Ինչպես հայտնի է, երեկ Գյումրիյում Շիրակի մարզի դատախազության մոտ մի խումբ քաղաքացիներ իրականացնում էին խաղաղ հավաք: Հավաքի մասնակիցների մի մասը բողոքի խոսքի արտահայտման նպատակով որոշեց երթով գնալ դեպի Ռուսաստանի Դաշնության հյուպատոսություն: Սակայն, հյուպատոսությունից շուրջ 200 մետր առաջ Ոստիկանությունը ՛՛շղթա՛՛ կազմեց և խոչնդոտեց այդ պահին դեռևս խաղաղ երթի ընթացքը` կոպտորեն խախտելով ՛՛Հավաքների ազատության մասին՛՛ՀՀ օրենքը, քանի […]

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 16-ի գիշերը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-ի ցերեկը, 17-ի գիշերը շրջանների մեծ մասում, 17-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 17-ի գիշերը կբարձրանա 1-2 աստիճանով, ցերեկն էապես չի փոխվի: 19-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով:   Երևանում՝  Հունվարի 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 18-20-ին սպասվում է […]

Բոլոր երկրների ղեկավարներին ապրիլի 24-ին հրավիրել ենք Թուրքիա. Էրդողան

“Հայկական սփյուռքի կողմից այսպես կոչված Հայոց ցեղասպանության օր հայտարարված  ապրիլի 24-ին աշխարհի բոլոր երկրների ղեկավարներին հրավիրել ենք Թուրքիա՝ մասնակցելու Դարդանելի պատերազմի 100-րդ տարելիցի նվիրված միջոցառմանը”, նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է Ermenihaber.am–ը:: Համատեղ ասուլիսի ընթացում Էրդողանը հայտարարել է նաև, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև առկա առևտրաշրջանառության ծավալը ներկա 5 միլիարդ դոլարից 2023-ին նախատեսում են հասցնել 25 միլիարդի դոլարի:  Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Էրդողանն ասել է. “Ծանոթացանք ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ կապված վերջին զարգացումներին: Տեսնում ենք, որ Մինսկի խումբը անկեղծ չէ: Նրանց ասածներն […]

Փորձել է ինքնասպանություն գործել նախարարի պատճառո՞վ.Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղեկություններով՝ 2014թ. դեկտեմբերի 29-ին արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ Կառավարության 2-րդ մասնաշենքում: Մի կին իր դստեր հետ գնացել և հանդիպում է խնդրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ: Սակայն կնոջն ասել են, թե նախարարը չի կարող ընդունել քանի որ հանդիպումների համար նախատեսված օր կա. պետք է գալ տոներից հետո:  Տիկինը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի