07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Օրենքը թակարդ է՝ մեջը դրած պանրով /վիդե/

“Շրջանառության հարկի մասին” օրենքը, ըստ որի` ՓՄՁ-ները պետք է աշխատեն 1 տոկոս հարկով, բայց ամբողջական փաստաթղթաշրջանառությամբ, շարունակում է Փոքր եւ միջին ձեռնարկությունների համար անլուծելի խնդիր մնալ եւ սահմանված 1 տոկոսն իրականում թակարդ է:

Մամուլի ասուլիսում նման տեսակետ ասաց  ՓՄՁ ներկայացուցիչ Սամսոն Գրիգորյանը: Ըստ նրա կառավարության դիմաց բողոքողներն ոչ թե 500, այլ 5 հազար հոգի են: Գործադրի դիմաց հավաքվել են ոչ միայն շուկաների վաճառականները, այլ նաեւ խանութների սեփականատերերը, քանի որ օրենքը բոլորին է վերաբերում:

“Սին կարծիքներ են պտտվում, որի արդյունքում էլ մեզ հարցնում են, թե ինչու 1 տոկոսին պետք է դեմ լինենք, քանի որ այդ 1 տոկոսը թակարդ է, այսինքն՝ թակարդի մեջ դրած պանիր”,- ասաց Սամսոն Գրիգորյանը: Վերջինիս խոսքով, կառավարությունը 3 ամիս առաջ նրանց այլ խոստումներ էր տվել, սակայն այսօր հասկանում են, որ օրենքում ոչինչ չի փոխվել:  “Մեզ ասել էին, որ խոշոր բիզնեսը մեզ կտա փաստաթուղթ, եւ մենք էլ կներկայացնենք, սակայն նման բան դեռեւս չի եղել: Ինչ վերաբերում է ստուգումներին, դա կարող է լինել օրը երկու անգամ եւ այլն, բայց Կառավարությունն ուզում է համոզել, որ օրենքը թող լինի, բայց մենք ձեզ չենք ստուգի: Ստացվում է` նրանք ուզում են համոզել, որ կացինը ձեր գլխին կախված է, բայց ձեր գլխին չի ընկնի “,-ասաց նա:

 Փոքր ձեռներեցների միության նախագահ Ստեփան Ասլանյանն էլ հայտարարեց, որ դեռեւս չեն հանդիպել վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

Նրանց բանավոր խոստումներ պետք չեն, այլ գրավոր:

“Բացահայտ մնում է ասեն, որ դուք խոչընդոտում եք մեծ բիզնեսին, հարգելիներս, հեռացեք: Նայենք եւ կտեսնենք, որ սուպերմարկետներն ավելացել են այն տեղերում, որտեղ փոքր եւ միջին առեւտրականներն են, սակայն նրանք սուպերմարկետներն անվանում են քաղաքակիրթ առեւտուր, բայց հիշեցնեմ` քաղաքակրթությունը մեծ, սիրուն շենքերով եւ թանկարժեք հագուստով չի որոշվում”,-ասաց նա:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ