07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրքիան չի փոխվում, լկտի քաղաքականություն է վարում. Շարմազանով

”Մենք տեսնում ենք, որ Թուրքիան չի փոխվում, Թուրքիան այնքան լկտի քաղաքականություն է իրականացնում, որ կեղծելով պատմությունը` ապրիլի 24-ին տոնակատարություններ է իրականացնում Անկարայում ու Ստամբուլում, սա պրիմիտիվ  քաղաքական PR  քայլ է”,-Այսօր Ազգային ժողովում հունական և ասորական համայնքների հետ ահնդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ երեք ժողովուրդներով՝ հայեր, ասորիներ ու հույսներ ու երեք պետություններով՝ այդ թվում Արցախն, ինչպես նաև Կիպրոսի հանրապետությունը պետք է կարողանան միավորվել ու ցույց տալ իրենց արդարացի պահանջը:

Նշենք, որ այսօր Շարմազանովը հրավիրվածներին հայտնեց, որ ԱԺ-ում նախապատրաստում են հայտարարության նախագիծ Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանության դատապարտման ուղղությամբ: 

՛՛Խորհրդարանում չեն ճանաչում մի պատգամավոր, ով այս նախաձեռնությանը դեմ է եղել: Այս գործընթացը չէր լինի, եթե չլիներ նախագահի, քաղաքական ուժերի դրական վերաբերմունքն այս նախաձեռնության հանդեպ: Թրևէ քաղաքական ենթատեքստ չկա սրանում, սա մի օրենսդրական նախաձեռնություն է, որ անկախ նրանից ով է իշխանություն ու ընդդիմություն, քրսիտոնյա հայ մարդն այդպես է մտածել՛՛,-նկատեց ԱԺ փոխնախագահը:

 Նա նաև շեշտեց, որ Հայաստանի խորհրդարանում հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության  նախագծի ներկայացմամբ իրենց պայքարը չի ավարտվի:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ