07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Հայոց բանակի օրվան

Հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ մայրաքաղաքի Գրիգոր Բաղյանի անվան հիմնական դպրոցում տեղի է ունեցել դպրոցի շրջանավարտ, Արցախյան հերոսամարտում նահատակված ազատամարտիկների և 2014 թվականին «Տարվա մարդ» ճանաչված, հետմահու «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակին նվիրված միջոցառում:

Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնյաներ, ինչպես նաև հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած դպրոցի շրջանավարտների ծնողներ ու հարազատներ:

Հյուրերը նախ դպրոցի բակում մասնակցել են Արմեն Հովհաննիսյանի հիշատակին տեղադրված հուշաքարի հանդիսավոր բացմանը, որի պատիվը վերապահվել է Գայանե Սողոմոնյանին և Արմեն Հովհաննիսյանի հորը՝ Լևոն Հովհաննիսյանին: Կատարվել է խաչքարի օրհնության կարգ:

Դպրոցի կոլեկտիվի նախաձեռնությամբ բացվել է նաև հայրենասիրական դաստիարակության և հայոց պատմության դասասենյակ, ինչպես նաև Փառքի սրահ, որոնք անվանակոչվել են Արմենի անունով: Նորաբաց դասասենյակն ու սրահը վերանորոգվել, կահավորվել ու ձևավորվել են ՊՆ և վարչական շրջանի ղեկավարի աջակցությամբ:

Փառքի սրահում տեղադրված Արմեն Հովհաննիսյանի կիսանդրին բացել է հերոսի մայրը՝ տիկին Մարինեն: Միջոցառումը շարունակվել է Հայոց բանակի կազմավորման տարեդարձին նվիրված հուշ-ցերեկույթով:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ