07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

“Մարտի մեկի” ախոյանները նույն հարթակում կանգնած ողջագուրվում են” /վիդեո/

”Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը դրական է վերաբերում քաղաքական պրոցեսների ակտիվացմանը: Սակայն պատճառը ոչ թե եռյակի ազինվությունն է, այլ այն, որ այդ գործընթացների ընթացքում, ըստ նրա, իրական ընդդիմադիր ուժերը, լիդերները, որ նյութական ռեսուրս չունեն, ի հայտ կգան:  Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Ինչ վերաբերում է եռյակին, ապա Գիմիշյանը չի բացառում, որ […]

Քրդերը ցույցեր են անում Գերմանիայում եւ Թուրքիայում. 15 մարդ է մահացել /վիդեո/

Թուրքիայի շուրջ 20 քաղաքներում քրդերը բողոքի ակցիաներ են ացնկացնում: Որոշ քաղաքներում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներ են տեղի ունեցել, ինչի արդյունքում 15 հոգի է մահացել, հաղորդում է ТАСС գործակալությունը: Ցուցարարները ջարդում են շենքերն ու խանութները, որոշ քաղաքներում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Նշվում է, որ տարբեր վայրերում անհայտ անձինք կրակել են ցուցարարների վրա, ինչի արդյունքում […]

Չզբաղվել պոլիտիկա

Գյումրիի քաղաքապետ, ԲՀԿ անդամ Սամվել Բալասայանի արձակուրդը կապ չունի Եռյակի հանրահավաքի հետ: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց քաղաքապետի մամուլի խոսնակ Լիլիթ Մակարյանը: “Հոկետմբերի 12-ին քաղաքապետի ծննդյան 60 ամյակն է, եւ նա իր ընտանիքի հետ նշելու է արտերկրում: Արձակուրդը նախապես պլանավորված էր եւ պաշտոնապես արձակուրդը ավարտվում է հոկտեմբերի 18-ին”,-տեղեկացրեց Լիլիթ Մակարյանը:  Այն դիտարկմանը, թե արդյոք արձակուրդը ճշտված […]

Կառավարությունը պատրաստակամ է ընդառաջել ՓՄՁ-ներին

Ընդառաջելով շրջանառության հարկից դժգոհ առեւտրականների բողոքներին՝ կառավարությունը պատրաստվում է երկարաձգել մինչեւ փաստաթղթավորման պարտադիր պահանջը ձեռք բերված ապրանքների գույքագրման համար սահմանված ժամկետը։ Այդ նպատակով առաջիկայում փոփոխություններ կկատարվեն գործող օրենքում։ Ըստ այդմ, նախատեսվում է գույքագրման արդյունքները հարկային մարմիններին ներկայացնելու ժամկետը հոկտեմբերի 10-ից երկարացնել մինչեւ հաջորդ տարվա փետրվարի 1-ը։ Սա, ըստ էության, նշանակում է, որ փաստաթղթավորման պարտադիր պահանջի […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ

Հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցելությամբ Փարիզ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ: Բանակցությունների օրակարգում էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Էդվարդ Նալբանդյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կառուցողական ներգրավվածությունը, կարևորեց նրանց միասնական ջանքերը` միտված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Էդվարդ Նալբանդյանն ու Լորան […]

Դավիթ Լոքյանը` Արմեն Գևորգյանի փոխարե՞ն

”Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում”,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը` մեկնաբանելով մամուլում հայտնված լուրերը, թե փոխվարչապետ Արմեն Գևորգյանը պաշտոնանկ է արվելու և նրան փոխարինելու է ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանը: Սահակյանը շեշտեց` փոխվարչապետ, ՏԿՆ Արմեն Գևրոգյանը պաշտոնոավորում է ներկայումս, ու կոռեկտ չէ, որ պածտոնավարման ժամանակ անուններ են շրջանառվում: Դիտարկմանը, թե այս լուրերից հետևություն […]

Օձի խայթոցի 100 դեպք է արձանագրվել

Ընթացիկ տարում` սեպտեմբերի 30-ի դրությամբ, հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցի 100 դեպք: Երևանի բուժհաստատություններ է դիմել 29, իսկ  մարզային` 71 քաղաքացի: Օձի խայթոցի դեպքերը մարզերից ամենաշատն արձանագրվել են Արմավիրում և Արարատում, ամենաքիչը` Կոտայքում և Լոռիում: 100-ից 56 դեպքում  ներարկվել է հակաթույն: Օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացվել է մայիսի 8-ին Արմավիրի մարզի «Արմավիր» բժշկական կենտրոնից: […]

Բարեխիղճ մոլորության մեջ են ԲՀԿ-ականները. Հովհաննես Սահակյանն անկեղծորեն խոստովանում է /վիդեո/

”Մենք ժողովրդավարական երկիր ենք, ու որևէ խոչընդոտ չի լինելու քաղաքական դրսևորումների արտահայտման համար: Ուղղակի ավելի հետաքրքիր դարձնելու համար ասում են` խոչընդոտում են իշխանությունները”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը` խոսելեվ եռյակի հանրահավաքից: Նա վստահեցրեց, որ իշխանությունները խոչընդոտող ոչինչ չեն անելու, ճանապարհներ չեն փակելու:  ”Ձնաբուք չեն նախատեսւոմ այդ օրերին և չեմ կարծում, […]

Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է ՃՈ նոր պետին

Հոկտեմբերի 7-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց ծառայության նոր պետ Արտակ Հարությունյանին: Անդրադառնալով կադրային փոփոխությանը՝ ոստիկանության պետը կադրային քաղաքականությունը կարևորեց որպես   բարեփոխումների սկզբունքային բաղադրիչ, ընդգծելով, որ համակարգի վերափոխման հաջողությունը գերազանցապես պայմանավորված է պրոֆեսիոնալ և արդի գաղափարախոսությունը կրող ոստիկանի աշխատանքով: Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց նաև, որ բարեփոխումների երկրորդ փուլը հաջողություն կարող է ունենալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի