17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ԵԽԽՎ հայկական պատվիրակությանը ռուսական հարցում ուղղորդել ու թելադրել

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՌԴ-ի պատվիրակության ձայնից զրկելու բանաձևի՝ Հայաստանի ձեռնպահ քվեարկությունը պայմանավորված էր իրավիճակով: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հադիպմանն ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանը:

՛՛Մեր պատվիրակության դիքորոշումը բոլովին ուղղորդված ու թելադրված չէր որևէ մեկի կողմից: Դա քվեարկություն էր, որը բխում էր այդ պահին այդտեղ ստղծված իրավիճակից: Մեր քվեարկությունը որևէ բան չէր տալու, և իրավիճակը չէր փոխվելու՛՛,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Նշենք, որ ԵԽԽՎ-ը քվեարկության էր դրել մինչև ապրիլ չվերականգնել կառույցում Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքը: Քվեարկության դրված համապատասխան բանաձևի նախագիծն ընդունվել էր ձայների 160 կողմ, 42 դեմ, 11 ձեռնպահ հարաբերակցությամբ: Հայաստանը ձեռնպահ քվեարկած պետություններից էր:

Նաղդալյանը նկատեց, որ հանձնաժողովում երկու անգամ քննարկվել է այս թեման. ՛՛Մենք բնականաբար կողմ չենք եղել և կողմ չենք քննարկել ոչ միայն զեկույցի ընդհանուր հարցին, այլև գլխավոր լրացումների ժամանակ, որտեղ Ռուսաստանի համար շատ զգայուն հարցեր էին շոշափվում՝ օրինակ՝ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները տեռորիստական տարածք ճանաչելու, մենք քվեարկել ենք հօգուտ ռուսական շահերի: Դա համարում եմ ճիշտ, ՌԴ-ն մեր ստարտեգիական գործընկերն է՛՛,-նկատեց Նաղդալյանը:

Ընդհանրացնելով, բանախոսը նշեց` այն հարցերում որոնք կարևոր էին ՌԴ-ի համար քվեարկել են հօգուտ դաշնակցի, իսկ այս քվեարկությունը պարզապես տեղում էր որոշվել: Ավելին, ըստ Նաղդալյանի՝ նույնիսկ պատվիրակության անդամները չեն հասցրել միմյանց հետ պայմանավորվել, ինչպես քվեարկել, նստած լինելով տարբեր տեղերում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ