Եթե բողբոջակալում լինի, պտղաբուծությունը մեծ վնաս կկրի
Գյուղատնտեսության առումով տարին մտահոգիչ է սկսվել, հունվարին տեղումները սակավ էին: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: “Հուսանք` փետրվարին տեղումները շատ կլինեն, եւ ջրամբարները կլցվեն: Այս պահին, իհարկե, ջրամբարներում ջրի սակավություն չի զգացվում, բայց եթե առանց տեղումների եղանակները շարունակվեն, չի բացառվում, որ խնդիրներ կառաջանան”,- նշեց նա: […]





































