Մտորելու տեղիք են տալիս. Օսկանյանը՝ Տեր-Պետրոսյանի հոդվածից
Հայաստանի նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը գրառում է արել Ֆեյսբուքում՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ հռչակագրի վերաբերյալ փետրվարի 11-ին հրապարկած հոդվածին: «Հետաքրքրությամբ կարդացի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոհերը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի մասին։ Բնականաբար բարձրացված հարցերը կարևոր են և մտորելու տեղիք են տալիս։ […]




































