07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Գուրգեն Եղիազարյանը ՌԴ քաղաքացիություն կստանա. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ իրենց տեղեկություններով, Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ, նախկին ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է ստանալու:

“Եղիազարյանը մեզ հետ զրույցում իր ՌԴ քաղաքացիություն ստանալու մասին ասաց. “Եթե տան, մեծ սիրով կդառնամ ՌԴ քաղաքացի, միայն թե պրծնեմ այս Հայաստանից”: Նա տեղեկացրեց, որ իր որդիներից մեկն արդեն հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից և ՌԴ քաղաքացի է, մյուս որդին էլ այդ գործընթացի մեջ է, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելուն պես կդիմի ՌԴ քաղաքացիության համար: “Որդիներիցս մեկն արդեն 8 տարի չի աշխատում, իսկ մյուսը՝ 6 տարի:

Թե երբ է ինքն էլ դիմելու ՌԴ քաղաքացիություն ստանալու համար կամ արդեն դիմել է, ԱԱԾ պետի նախկին տեղակալը չասաց…

Ի դեպ, Եղիազարյանն օրերս հայտարարել էր, թե դիմում է գրել ԲՀԿ-ին անդամագրվելու համար, իսկ երեկ պարզվեց, որ չի գրել, նման մտադրություն չունի էլ, ուղղակի այդ մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ դրանով “իր “ոչ”-ն ասելով Սերժ Սարգսյանի ելույթին””,- գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ