Բրիտանական ֆիլմերի փառատոնը մեկնարկեց Երևանում
16 փետրվար, 2015թ, Երևան. Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 14-ին ՛՛Մոսկվա՛՛ կինոթատրոնում։ Փառատոնն այս տարի նվիրվում է սիրո տարածման ու պահպանման գաղափարին: Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը, փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը։ Փառատոնին աջակցում է ՀՀ Մշակույթի նախարարությունը: Բացման արարողությանը մասնակցում էին՝ ՀՀ-ում […]





































