11 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Թուրքերը եկել էին եկեղեցի՝ իրենց հավանած կանաց ու աղջիկներին տանելու

Գրիգոր Մյուչերեթյանի պատմությունը Րումտիկ Գրիգոր Մյուչերեթյանը պատմել է, որ բռնագաղթեցնելու նպատակով Րումտիկի հայերին հավաքել են եկեղեցու բակում: Թուրքերը եկել են եկեղեցի՝ իրենց հավանած կանանց ու աղջիկներին տանելու: Գրիգորի մորը ևս մի թուրք է մոտեղել՝ առաջարկելով ամուսնանալ, սակայն մայրը մերժել է՝ ասելով, թե նախընտրում է մեռնել, քան դավանափոխ լինել: Հետագայում ևս մի թուրք է ցանկություն հայտնում […]

Կառավարությունը հաստատել է

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է՝  -ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնում ՀՀ ներկայացուցչի գործունեության կանոնակարգը, -ՀՀ տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող ՀՀ լիազոր պետական կառավարման մարմինների ցանկն ըստ ոլորտների, որը թելադրված է ԵՏՄ իրավական ակտերից բխող համաձայնագրերի և դրանցից բխող որոշումների կիրառման պարտավորությամբ:                     Նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Բելառուսի […]

Ալբանիա-Հայաստան. բուքմեյքերների կարծիքը

Մարտի 29-ին Հայաստանի ազգային հավաքականը ուժերը կչափի Ալբանիայի ընտրանու հետ: Բուքմեյքերները ավելի շատ հավատում են տանտերերի՝ Ալբանիայի հաղթանակին՝ 2,26 գործակից: Մեր ազգային ընտրանու համար սահմանվել է 3,15, իսկ ոչ-ոքիի համար 3,35 գործակից: Հիշեցնենք, որ անցկացրած խաղերից հետո Հայաստանի հավաքականը 1 միավորով զբաղեցնում 5-րդ հորիզոնականը, իսկ մրցակիցը 4 միավորով 3-րդ հորիզոնականում է:

Կառավարությունը կփոխհատուցի

ՀՀ կառավարությունն իր որոշմամբ մարզպետարաններին և համայնքներին է բաշխել ՀՀ 2015թ. պետբյուջեով նախատեսված տեղական ինքնակառավարման մարմիններին պետական աջակցության նպատակով հատկացված 2 մլրդ 300 մլն դրամ գումարը: Համայնքների բյուջեներում նախատեսված չի եղել 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված նվազագույն աշխատավարձ ստացողների նպատակային սոցվճարով պայմանավորված լրացուցիչ բյուջետային ծախսը: Բացի այդ, կառավարությունը նախատեսել է փոխհատուցել համայնքապետարանների, համայնքային բյուջետային հիմնարկների […]

Մայրաքաղաքում ծնվել է 404 երեխա` 199 տղա և 205 աղջիկ

Փետրվարի 27-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 49044 քաղաքացի:  Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4481 կանչ. հիվանդանոց է տեղափոխվել 995 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Փետրվարի 27- ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 404 երեխա` […]

Նախագահն ընդունել է ֆրանսահայ հանրահայտ ավտոմրցավարորդ Նիկոլյա Մինասյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսահայ հանրահայտ ավտոմրցավարորդ, բազմաթիվ մրցավազքերի մրցանակակիր Նիկոլյա Մինասյանին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և նշել, որ Հայաստանում մշտապես հպարտանում են որևէ ոլորտում աշխարհում հաջողությունների հասած մեր հայրենակիցներով: Սերժ Սարգսյանը կարևորել է, որ պարոն Մինասյանը ոչ միայն չի կորցրել կապը հայրենիքի հետ, այլև Հայաստան է այցելել իր գործունեությամբ մեր պետությանն […]

Հիլարի Քլինթոնի տեսքով տիկնիկներ կստեղծեն /ֆոտո/

ԱՄՆ-ում հնարավոր է քաղաքական գործիչ Հիլարի Քլինթոնի արտաքինով տիկնիկներ հայտնվեն: Նախագծի հեղինակները ասում են, որ եթե 15 հազար դոլար ֆինանսավորում ստանան, տիկնիկներն արդեն ապրիլին կհայտնվեն վաճառքում: Նախագծի հեղինակները կարծում են, որ այս տիկնիկները կարող են վերացնել Բարբի տիկնիկի «կործանարար» ազդեցությունը երեխաների վրա: Հեղինակները հենց Քլինթոնին են ընտրել` իբրեւ տիկնիկի կերպար, քանի որ նա, նրանց խոսքով, […]

Վեց տարի անց

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ՌԴ Մոսկվա քաղաք գործուղման մեկնած ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության օպերատիվ խմբին է ներկայացել 1985 թ. ծնված Արթուր Հ.-ն, որը 2009 թ. փետրվարի 27-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի (Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը) […]

Եթե նման ձգտումներ ունի պաշտոնատար անձը, ողջունելի է. Կոստանյանը՝ Աղվան Հովսեփյանից ու Հովհաննես Շահինյանից

 «Ես, որպես կանոն, լուրեր չեմ մեկնաբանում, բայց վստահ եմ, որ եթե որևէ պաշտոնատար անձ ցանկանում է ավելի բարձր պաշտոն զբաղեցնել և նման ձգտումներ  ունի, դա շատ ողջունելի է և օրինաչափ, որովհետև ես վստահ եմ, որ նման ձգտման պարագայում նման պաշտոնատար անձը անպայմանորեն աշխատելու է իր անձնական, մասնագիտական որակների կատարելագործմանն ուղղված… հուսով եմ դրական իմաստով»,-այսօր լրագրողների […]

«Երևանին ինչ ասես, ով ասես, նվիրում է».վարչապետ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց լուծարել Հրաչյա Աճառյանի անվան դպրոցը: Նախագիծը ներկայացնող պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ասաց, որ լուծարված դպրոցի գյուքը պետք է հանձնվի Երևանի քաղաքապետարանին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը չհամաձայնեց առաջարկի հետ՝ նշելով, որ գույքը պետք է ոչ թե Երևանի քաղաքապետարանին, այլ սահմանամերձ մարզերին հատկացնեն. «Ճիշտ կլինի, որ գույքը հանձնվի սահմանամերձ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի