29 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

“Սա ցեղասպանության ոճով է… թողեք ապրենք…”

“Դե լավ սա անելու բան չէ…. ինչ էլ, որ արած լինի մարդ…. սա ցեղասպանության ոճով է…թողեք ապրենք….”,-ֆեյսբուքյան հանրագրում դերասան Հովհաննես Ազոյանն արձագանքել է “Կասեցում” շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանի նկատմամբ բռնության միջադեպին: 

Պատրաստվում են

ՀՀ կառավարությունը պատրաստվում է տեղաբաշխել նոր եվրոպարտատոմսեր և այդ նպատակով հաստատեց միջազգային իրավախորհրդատուի և գլխավոր տեղաբաշխողի հետ պայմանագրեր կնքելու մասին որոշումը: Այս միջոցառումները հիմնականում իրականացվում են` տնտեսությունը աշխուժացնելու և արտարժութային կապիտալի ներհոսք ապահովելու նպատակով: Ներկայումս ՀՀ կողմից թողարկված եվրոբոնդերը երկրորդային շուկայում շրջանառվում են 5,5% եկամտաբերությամբ, ինչը թույլ կտա տեղաբաշխել նոր եվրոբոնդերը 6,5%-ի սահմաններում, սակայն վերջին […]

Սաստիկ բքի պատճառով 10-15 ավտոմեքենաներ խցանվել են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին` ժամը 13:00-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով 10-15 ավտոմեքենաներ խցանվել են Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից): Այս պահին ճանապարհաշինարարների կողմից տարվում են աշխատանքներ` մեքենաները խցանումից դուրս բերելու համար: Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Լևոն Հայրապետյանի տնային կալանքը երկարաձգելու վերաբերյալ բողոքի քննարկումը` փետրվարի 11-ին

Մոսկվայի քաղաքային դատարանը տեղափոխել է գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքը երկարաձգելու վերաբերյալ բողոքի քննարկումը: Այն տեղի կունենա փետրվարի 11-ին, տեղեկացնում է РИА «Новости»-ն: Հիշեցնենք, որ Լեւոն Հայրապետյանը մեղադրվում է «Բաշնեֆտի» բաժնետոմսերի վաճառքի գործով դրամական միջոցների յուրացման համար: Նա ձերբակալվել է նախորդ տարվա հուլիսի 15-ին: Գործարարն այժմ գտնվում է տնային կալանքի տակ:

Պահանջում են

      “Ժառանգություն” կուսակցությունն ու համանուն խորհրդարանական խմբակցությունը խորին մտահոգություն են հայտնում փետրվարի 7-ին մի խումբ դիմակավոր անձանց կողմից կատարված նոր բռնարարքի՝ “Կասեցում” շարժման գործուն մասնակից, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանին առեւանգելու եւ դաժան ծեծի ենթարկելու կապակցությամբ:   Մենք խստորեն դատապարտում ենք քաղաքական հայացքների համար ՀՀ քաղաքացիներին հետապնդելու եւ նրանց նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնելու […]

Ձյուն է տեղում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Սպիտակի ոլորանները, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհները և Ապարան քաղաքի շրջակա գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է  բքի և ցածր տեսանելիության պատճառով: Սիսիանի “Զանգե” կոչվող հատվածում առկա է մերկասառուց: Ձյուն է տեղում Լոռու մարզի Ալավերդի […]

Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Փետրվարի 9-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Նախարար Նալբանդյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի զինուժի կողմից Արցախի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին շեշտակի հաճախակիացած սադրիչ գործողությունների վրա: «Անցյալ շաբաթվա վերջին՝ Մյունխենի անվտանգության համաժողովին, Ադրբեջանի նախագահի հրաժարումը՝ ընդունել միջնորդների կողմից առաջարկված միջազգային […]

ԲՀԿ-ն անցել է գուշակություններին. Վարդան Այվազյան

՛՛ԲՀԿ-ի հայտարարությանը ծանոթ եմ, սակայն չեմ ուզում ուղղակիորեն կապել տեղի ունեցածին: Ընդհանրապես, կանխավ դեռ բան չեղած սկսում ենք գուշակություններ անել: Ներողություն,  թող դեռ պարզվի՝ ինչ է տեղի ունեցել, նոր քաղաքական գնահատականներ տվեք՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը,  փետրվարի 8-ին առևանգված և ծեծի ենթարկված ակտիվիստ Արտակ Խաչատրյանի դեպքին անդրադարձավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը: Այվազյանը գտնում է, […]

Կզղջան

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խոստագույնս դատապարտւմ է ակտիվիստ Արտակ Խաչատրյանի նկատմամբ իրականացված բռնությունը: ”Բռնության ցանկացած դրսևորում մեզ համար անթույլատրելի է, ընդհնարապես բռնությամբ, բիլակներով հարցեր լուծելը մենք անընդունելի ենք համարում ու ցանկացած նման արարք դատապարտում ենք՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս հույս հայտնեց, որ իրավապահ մարմինները կհայտնաբերեն մեղավորներին: ԱԺ փոխնախագահը դիմեց գործընկերներին. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված