28 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Գյուղատնտեսությունը մեր լավագույն ընկերն է. Սփյուռքի նախարար

Կառավարությունն այսօրվա նիստին հավանություն տվեց Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2015 թվականի ծրագրին և միջոցառումների ցանկին: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ արդեն վեցերորդ տարին է, որ իրականացվում է ծրագիրը, և այս տարի նախատեսվում է Հայաստան բերել 1100 երիտասարդի, իսկ ճամբարայաին փուլում՝ 1400-ի:

Նա նշեց, որ բոլոր գերատեսչությունները մասնակցում են այս ծրագրի իրագործմանը, և շնորհակալություն հայտնեց ԱԳ նախարարությանը, Տարածաքային ու արտակարգ իրավիճակների նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին, մարզպետներին, ԿԳ ու Մշակույթի, Պաշտպանության, Առողջապահության նախարարություններին: Քանի որ նախարարը մոռացավ նշել Գյուղատնտեսության նախարարության մասին, կողքից հուշեցին, և նա կատակեց. «Գյուղատնտեսությունը մեր լավագույն ընկերն է: Կառավարության բոլոր անդամները, գերատեսչությունները մասնակցում են այս ծրագրի իրականացմանն, ու արդյունքը փայլուն է»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ