26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայրը 3-ամյա երեխային պատուհանից ցած է նետել, անցորդին հաջողվել է բռնել

Օմսկում 30-ամյա տղամարդը, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ,3-րդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից ցած է նետել իր 3-ամյա որդուն: Բարեբախտաբար, պատահական անցորդը նկատել է ընկնող երեխային եւ օդում որսացել նրան, հայտնում է  РГ-ն: Երեխան տեղափոխվել է հիվանդանոց, նրա առողջությանը վտանգ չի սպառնում, իսկ նրա թմրամոլ հայրը ձերբակալված է:

Տարվա արդյունքների ամփոփում ԼՂՀ ԱԳՆ-ում

Մարտի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերինախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ, որի ընթացքում ամփոփվել են գերատեսչության 2014 թ. գործունեության արդյունքները: Կարեն Միրզոյանը նշել է, որ նախորդ տարի ԼՂՀ ԱԳՆ շարունակել է հետևողական աշխատանքները ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացում առկա դրական միտումների ամրապնդման և զարգացման ուղղությամբ։  Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ ԼՂՀ […]

Տարասյուկը հերքում է, որ ուկրաինական պատվիրակությունը դեմ է քվեարկել հայոց ցեղասպանության բանաձևին

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ուկրաինական պատվիրակության անդամ Բորիս Տարասյուկը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հերքեց այն տեղեկատվությունը, որ ուկրաինական պատվիրակությունը դեմ է քվեարկել հայոց ցեղասպանության, որը սակայն ձայների մեծամասնությամբ ընդունվել է վեհաժողովի կողմից: Տարասյուկը ընդգծեց, թե որևէ մեկը չի կարող ասել, թե ինչպես է քվեարկել ուկրաինական պատվիրակությունը, քանի որ անձնական քվեարկության իրավունքը գաղտնի է եղել. «Հայոց […]

«Երկրների միջև պետք է համաձայնություն հաստատվի». Վրաստանի ներկայացուցիչ

Վրաստանի պատվիրակ Վիկտոր Դոլիձեն այսօր Ազգային ժողովում Եվրանեսթի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԼՂ կարգավորման խնդրին: Նա շեշտեց, որ Արևելյան գործընկերության վեց երկրներից միայն Բելառուսում է, որ չկան ռազմական գործողություններ: «Անշուշտ, տարածաշրջանային հակամարտությունները սպառնալիք են տարածաշրջանի բոլոր երկրների համար: Մենք համոզված ենք, որ երկրների միջև պետք է համաձայնություն հաստատվի»,-ասաց նա: Եվրանեսթ ԽՎ համանախագահ Հայդի […]

Ավարտվել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը

      Մարտի 18-ին ՀՀ Ազգային ժողովում աշխատանքն է շարունակել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը, որը վարել են Եվրանեսթ ԽՎ համանախագահներ Հեյդի Հաուտալան եւ Բորիս Տարասյուկը:   Մասնակիցները քննարկել են Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման եւ Արեւելյան գործընկերության Ռիգայի առաջիկա գագաթաժողովի վերաբերյալ հարցեր:   Զեկույցով հանդես է եկել ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար […]

«ԲՄՎ»-ի վարորդը և 2 ուղևորուհիները տեղափոխվել են հիվանդանոց

Մարտի 17-ին ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22.30-ի սահմաններում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Պեմզաշեն գյուղում բախվել է քարե պարիսպի, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորուհիները, որոնցից մեկը՝ դպրոցական, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Կատարվում է քննություն: 

Նախագահն ընդունել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանին: Հանրապետության Նախագահը եվրոպացի գործընկերների հետ շարունակական երկխոսությունը և բարձրաստիճան փոխայցելությունները լավ հնարավորություն է համարել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու, երկուստեք հուզող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու համար: Այս համատեքստում Սերժ Սարգսյանը ողջունել է հանձնակատար Յոհաննես Հանի այցելությունը մեր երկիր: […]

ՕՀՎ 8-րդ բաժինն ապօրինի ձեռնարկատիրության հերթական խոշոր դեպքն է բացահայտել

Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժինը 2014 թվականի ընթացքում նախարարության մյուս ստորաբաժանումների հետ համատեղ իրականացրել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգումներ: Արդյունքում արձանագրվել և պետական բյուջե լրացուցիչ գանձման է առաջադրվել շուրջ 7 միլիարդ դրամ: Իսկ օպերատիվ-հետախուզական 215 միջոցառմամբ արձանագրվել և գանձվել է ավելի քան 306 […]

Պատժամիջոցներն այնքան ժամանակ ուժի մեջ կմնան, մինչեւ Ղրիմը չվերադարձնեն Ուկրաինային. Փսակի /վիդեո/

Ամերիկայի պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, մինչեւ որ Ղրիմը Ուկրաինային չվերադարձնեն: Նման հայտարարություն է արել ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին, հայտնում է ТАСС գործակալությունը: «Մենք հաստատում ենք, որ չենք ընդունում Ռուսաստանի կողմից Ղրիմի օկուպացումը եւ այն համարում ենք Ուկրաինայի մի մասը»,- ասել է Փսակին` Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն կեղծ եւ Ռուսաստանի պահվածքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի