18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ի՞նչ է, Գալիպոլիի 100 ամյակը նշելու համար Հայաստանի՞ց պիտի թույլտվություն ստանանք. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով ֆրանսիական հեղինակավոր «France 24» հեռուստաալիքի հարցերին, խոսել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների մասին, գրում է  Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «Իհլաս» լրատվական գործակալության՝ Թուրքիայի նախագահին մասնավորապես հետևյալ հարցն է ուղղվել.  «Հայաստանի հետ որոշակի տարաձայնություն կա: Հայաստանի նախագահը Ձեզ մեղադրում է այն բանում, որ դուք փորձում եք խափանել 1915թ. դեպքերի 100-ամյա տարելիցի հիշատակման արարողությունները, քանի որ  նույն ամսաթվին` ապրիլի 24-ին, Դուք էլ ձեր միջոցառումներն եք իրականացնելու Թուրքիայում: Ձեզ բացահայտորեն մեղադրում են, այդ մասին ի՞նչ եք մտածում»: 

Ի պատասխան՝ Էրդողանն  ասել է. «Մինչ օրս Թուրքիայի և Հայաստանի միջև առկա խնդիրների առումով դրական քայլ կատարողը միշտ միայն մենք ենք եղել: Հայաստանը երբեք որևէ դրական քայլ չի արել: Մենք միշտ հաշտության ձեռք ենք մեկնել, բայց մեր ձեռքը օդում է մնացել»:

Հիշեցնելով նաև անցյալ տարի ապրիլի 23-ին իր հրապարակած ցավակցական ուղերձի մասին՝ Էդողանը կարծիք է հայտնել, որ չնայած ուղերձը բազմաթիվ դրական արձագանքների արժանացավ, բայց Հայաստանի կողմից նույն դրական արձագանքը չեղավ:

«Այս տարի մենք տոնում ենք Չանաքքալեի (Գալիպոլի, Դարդանել) մարտերի հարյուրամյակը: Ի՞նչ է, դրա համար Հայաստանի՞ց պիտի թույլտվություն ստանանք: Դրա տարեթիվը հայտնի է, ամեն ինչ հայտնի է: Ցամաքային մարտերի հարյուրամյակի միջոցառումները որևէ կերպ կապ չունեն Հայաստանում իրականացվելիք միջոցառումների հետ: Ընդհակառակը, նրանք են այդ ամսաթիվը համապատասխանեցրել մեր ժամանակացույցի հետ: Մենք բոլորովին նման խնդիր չունենք»,- ասել է Թուրքիայի նախագահը:

 Ermenihaber.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ