11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԲՀԿ-ը հաշվի է առնում

ԲՀԿ-ից արտահոսքի գործընթացը ավարտվել է, այս մասին այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Այսօր կարծես թե, ավարտվեց այդ գործընթացը, մենք գնում ենք մեր քաղաքական նպատակները վերակազմավորելու: Քաղաքական իրավիճակ է փոխվել, ու մենք չենք կարող հաշվի չառնել այդ փոփոխությունները: Մեր պահանջները մնում են ուժի մեջ՝ բայց հաշվի առնելով ստեղծված իրավիճակը: Այն բոլոր սոցիալական պրոբլեմները, որ կային, չեն վերացել: Եթե մեր կոնստրուկտիվ լուծումները պահանջարկ չունենան, դժվար կլինի»,- իր խոսքում ասաց Մելքումյանը:

Նա քննադատեց ԿԲ վարած քաղաքականությունը` ասելով, որ այլ ուղղությամբ պետք է աշխատանք տարվի` խնդիրները լուծելու համար:

«Կենտրոնական բանկի որդեգրած քաղաքականությունը նպատակահարմար չէ երկրում տիրող իրավիճակին: Հիմա կրակը չե՞նք ընկել Կենտրոնական բանկի քաղաքականության պատճառով: Գնաճի վերահսկման քաղաքականությունը ակտուալ չէ ներկայի դրության համար: Մենք պետք է գնանք աշխատատեղերի ավելացման ճանապարհով»,- ասաց պատգամավորը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ