11 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

«Դուք ձեր անուրանալի ավանդն ունեք նաև սերունդների դաստիարակության գործում»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Թատրոնի միջազգային օրվա առթիվ ուղերձով է հանդես եկել.

Թատերարվեստի հարգելի գործիչներ

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Թատրոնի միջազգային օրվա առթիվ:
Բոլոր ժամանակներում թատրոնն առանձնահատուկ տեղ է ունեցել մեր ժողովրդի մշակութային կյանքում: Դարերի խորքից եկող ավանդույթներով թատրոնի հայկական դպրոցն իր բազմաթիվ տաղանդավոր ներկայացուցիչների շնորհիվ զգալի ավանդ է բերել նաև համաշխարհային բեմարվեստի զարգացմանը: Մեր տաղանդաշատ արվեստագետներն այսօր էլ, շարունակելով լավագույն ավանդույթները, ստեղծում են նոր արժեքներ՝ թարմ լիցք հաղորդելով մեր մշակութային կյանքին:

Դուք ձեր անուրանալի ավանդն ունեք նաև սերունդների դաստիարակության գործում. իմ խորին համոզմամբ` թատրոն հաճախող երեխան, պատանին, քաղաքացին չի՛ կարող լավ մարդ չլինել, չի՛ կարող չսիրել հայրենիքը, հարազատ քաղաքը:

Հարգելի բարեկամներ

Գնահատելով ձեր ավանդը հայ թատերարվեստի զարգացման գործում` ուզում եմ նաև հավաստիացնել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է թատրոնին ու թատերական գործիչներին աջակցելու իր որդեգրած քաղաքականությունը և անելու է հնարավորը, որ բեմարվեստի մարդիկ իրենց հնարավորին հարմարավետ ու լավ զգան մեր քաղաքում:

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ քաջառողջություն, երջանկություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ ու երկար տարիների բեղմնավոր գործունեություն եմ մաղթում բոլորիդ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ