Ապրիլի 11-ին համաքաղաքային շաբաթօրյակ
Ապրիլի 11-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային ընդլայնված խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Խորհրդակցությանը մասնակցել են մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների պետերը, ինչպես նաև մայրաքաղաքի կենսապահովման բնագավառի կառույցների ղեկավարները: Ըստ նախապես […]





































