06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Փորձում էի չարձագանքել,բայց…Գայանե Ասլամազյանը Քիմ Քարդաշյանի մասին

Դերասանուհի Գայանե Ասլամազյանն իր ֆեյսբուքյան էջում գրառել  է.

«Փորձում էի չարձագանքել, բայց չկարողացա… Հարգելիներս, ամբողջ օրը քարոզում ենք, որպեսզի մեր հայերը վերադառնան հայրենիք: Վերադարձել է… ի՞նչ եք ուզում:

Այս հայուհին, այո, անկախ ձեր ցանկությունից, նա հայ է, եկել է տեսնի իր նախնիների երկիրը, հարգանքի տուրք մատուցի 15 թվականի զոհերին՝ ի՞նչն է ձեզ զայրացնում: Լայն մտածեք: Անկախ ձեր վերաբերմունքից Քիմին, այդ հայուհին ամբողջ աշխարհին, ամեն դեպքում մի մեծ զանգվածի, լուր հասցրեց՝ կա Հայաստան, կա հայոց մշակույթ, կա պատմություն իր դաժան էջերով և կան հայեր, որոնք հիշում են ու պահանջում:

Գոնե դա գնահատեք»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ