Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում Սանկտ-Պետերբուրգում
Մարտի 21-ին Սանկտ-Պետերբուրգի Ռուսական պետական թանգարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված հայ մտավորականներին նվիրված հիշատակի երեկո: Միջոցառումը կազմակերպվել էր «Պետերբուրգի հայեր» հասարակական կազմակերպության և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ՝ Ռուսական պետական թանգարանի աջակցությամբ։ Միջոցառմանը ներկա էին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, «Պետերբուրգի հայեր» հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Նազարովը, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, պետերբուրգահայեր: […]





































