Այն, ինչ կատարվում է մեր հարևանների մոտ, գտնվում է մեր վերահսկողության ներքո. ՊՆ
«Այն լարվածությունը, որ այսօր գոյություն ունի ՀՀ սահմանին և շփման գծում, շարունակվում է: Միանգամից ակնկալել, որ ԵԱՏՄ անդամակցելը կլուծի մեր անվտանգության բոլոր հարցերը, իհարկե, չի կարելի»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Միաժամանակ նա նշեց, որ չանդամակցելը կնշանակեր ապագայի մասին չմտածել: «Բայց մյուս կողմից չանդամակցելը, համապատասխան համագործակցություն չունենալը մեր ռազմավարական […]





































