14 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Եթե ինչ-որ մարդու չեն սիրում պիտի ասեն՝ արտագաղթի՞ Հայաստանից. Մինասյանը՝ Սերժ Սարգսյանից /վիդեո/

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնում է սահմանադրական բարեփոխումների շուրջ կոնսոլիդացիա ստեղծելու պահանջարկին: Ըստ Մինասյանի՝ այն քաղաքական ուժերը, որոնք սկզբունքորեն դեմ են փոփոխությունների որոշակի հատվածին, կարողանում են դա բացատրել հենց այդպես, իսկ նրանք, ովքեր դեմ են արտահայտվում իրենց «մանկության երազանքներն» իրականացնելու համար, անհիմն պատճառաբանություններ են բերում: 

Նա նաև վստահ է, որ շարքային քաղաքացին էլ իր առօրյա խնդիրները կկապի Սահմանադրության հետ: Մինասյանը նաև ընդգծեց, որ իրենց խնդիրն է առաջիկա ընտրություններին այնպես անել, որ մեկ քաղաքական ուժը գերակշռող չլինի: Ինչ վերաբերում է տեսակետին, թե այս փոփոխությունները նախագահ Սերժ Սարգսյանի վերընտրվելու համար են, ապա Մինասյանը սրա հետ համաձայն չէ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ