Մի օր հաստատ Սասնա պարը պարելու ենք Սասունում
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մայիսի 21-ին կազմակերպվել էր «Մշակութային ժառանգության վերածնունդ» խորագրով սկավառակների շնորհանդեսը։ Սկավառակներից մեկը կազմված է հայ երգի մեծ երախտավոր, բանահավաք, ազգագրագետ, երգիչ Հայրիկ Մուրադյանի կատարմամբ երգերից, իսկ երկրորդը՝ «Կարին» ազգագրական երգ ու պարի խմբի կատարմամբ պարերից: Սկավառակների հետ տպագրվել է նաև գրքույկ, որն ամփոփում է երգերի նոտաները, բառերը, ներկայացված են պարերի մասին տեղեկություններ, պարերի […]





































