17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Անհանգիստ են

«Իշխանությունները ոչ թե արտահայտվում են դեմ, այլ անհանգիստ են, և սպասում ենք համապատասխան հանձնաժողովի եզրակացությանը»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե եթե իշխանություններն էլ են դեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը, ինչու չեն մասնակցում ակցիաներին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ հավանաբար հաջորդ շաբաթ իրենց խմբակցությունը ևս կհրավիրի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին՝ առաջին դեմքերիմասնակցությամբ. պատասխանները կլսեն, որից հետո եզրահանգումներ կանեն:

«Իսկ ինչ մնում է ակցիաներին մասնակցելուն, փողոցում խնդիրները չեն լուծվում: Այս շենքը նրա համար է, որպեսզի քննարկումները տեղափոխենք այս շենք: Մենք նախապատրաստվում ենք, և ինչպես խոստացել ենք, լինելու են լսումներ, ֆրակցիաներն էլ առանձին կարող են հանդիպել՝ ավելի մանրակրկիտ քննարկումների համար, ոչ թե լրատվամիջոցների համար շոուներ կազմակերպի»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով՝ ՀՀԿ խմբակցությունը իր առաջարկները կներկայացնի, հնարավոր է նաև բանավեճ լինի, որպեսզի բոլոր մանրամասները հասկանալի դառնան:

«Պետք է տեղեկանանք բոլոր հիմնավորումներին. Կարող են 17, 20 դրամ ներկայացնել, որ թանկանա, բայց չի նշանակում, որ դա ինչ-որ դոգմա է, որ պիտի հանձնաժողովն ընդունի, կամ մենք պետք է տանք մեր համաձայնությունը»: Ինչպես է իշխանությունն արտահայտում իր անհանգստությունը՝ հարցրինք:«Մենք թվերի, փաստարկների հետ կապված ունենք անհանգստություններ: Անհանգստությունը հրապարակավ չեն գոռում փողոցներում:

Անհանգստությունը նա է, որ մենք այդքան էլ համամիտ չենք: Մարդիկ ասսում են՝ կան հիմնավորումներ, բայց մենք պետք է լսենք այդ հիմնավորումները, դրանց արդյունքում կարող է հիմնավորված լինի մեկ դրամ, երկու կամ յոթ դրամ, բայց կարող է հիմնավորված լինի 17 դրամ, որևէ մեկս ինֆորմացիա չունենք այդ հիմնավորումներից, և հանձնաժողովը ժամանակ է խնդրել, որպեսզի ծանոթանա մանրակրկիտ»:

Բաղդասարյանն ասաց, որ ոչ միայն ՀԾԿՀ-ից պետք է հրավիրվեն ԱԺ, այլև Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից, Բաշխիչ ցանցերից: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ