28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Իրավաբաններն ահազանգում են, խախտումներ ՄԻԵԴ-ի թեկնածուների մրցույթում

Իրավաբանները մի շարք խախտումներ են արձանագրել ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների մրցույթում: Այս մասին նրանք խոսեցին այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանի խոսքով՝ հանձնաժողովի անդամները քաղաքականապես անկախ չեն եղել, այլ համագործակցության մեջ են եղել իշխանությունների հետ: «Օրինակ՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այս պահին աշխատում է Սահմանադրության […]

Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

Ապրիլի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Բիշկեքում կայացած ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին: ԱՊՀ մասնակից երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին ու հավանություն տվեցին ԱՊՀ շրջանակներում համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող թվով 14 փաստաթղթերի նախագծերի: Նախարարները համաձայնեցրին 2015թ. ԱՊՀ շրջանակներում արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների ծրագիրը։ ԱՊՀ երկրների արտգործնախարարները հավանության արժանացրին 2016-2020թթ. ԱՊՀ մասնակից պետությունների՝ մշակույթի ոլորտում համագործակցության հիմնական միջոցառումների ծրագիրը, որում ներառված […]

Ուրիխանյանը բարձր է գնահատում Փաշինյանի գործունեությունը

«Քաղաքացիական շտաբի» մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը հայտարարություն է տարածել, որտեղ արձագանքել է «Իրատես de facto-ի» այսօրվա հրապարակմանը:  «Լավ հասկանում եմ, որ քաղաքական դաշտում այսօր ձևավորվում են երկու ազդեցիկ, շատ որոշակի կողմնակիցների աջակցությունը ու վստահությունը վայելող քաղաքական ընդդիմադիր ուժեր, այն է` «Քաղաքացիական պայմանագիրը» և «Քաղաքացիական շտաբը»: Պարզից էլ պարզ է, որ իշխանության կամ այլ շահագրգիռ ճամբարում […]

Բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են

Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 209 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 184-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 25 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 55 հեռախոսազանգ, որոնցից 26-ին լուծում է տրվել, իսկ 29-ի դեպքում […]

Նախագահը մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում մասնակցել է Ակադեմիայի 2014թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ով զեկուցել է նաև Ակադեմիայի 2014թ. գիտական գործունեության հիմնական արդյունքները: ՀՀ ԳԱԱ 2014թ. գիտակազմակերպական գործունեության մասին զեկուցել է ՀՀ ԳԱԱ […]

«Ներողություն եմ խնդրում բոլոր դռնապաններից, եթե Ժիրայր Սեֆիլյանի հետ համեմատությունն իրենց վիրավորեց»

«Երեկ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն իրեն թույլ է տվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և կուսակցության նախկին ղեկավարի հասցեին ոչ պարկեշտ ձևակերպումներ։ Ես հատուկ շեշտեցի «Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար», որպեսզի հանրության համար պարզ լինի, թե ինչպես կարող է Արցախյան պատերազմի հրամանատարը, ով այսօր իրեն հռչակել է անհասկանալի ինչ-որ մի շարժման առաջնորդ, արտահայտվի ինչպես խանութի հասարակ […]

Աբովյան փողոցում վրաերթի է ենթարկվել 31-ամյա կին

Ապրիլի 2-ին, ժամը 12.40-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աբովյան փողոցի թիվ 43 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: 

«Մենք երախտապարտ ենք Կիպրոսի բարեկամ ժողովրդին»

 Շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Կիպրոսի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Մխիթարյանը, Միքայել Մանուկյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը:  ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն:  Հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն […]

Կցրտի

Ապրիլի 3-ի գիշերը և առավոտյան ժամերին` առավելապես հյուսիսային շրջաններում, 4-ին և 5-ի գիշերը` շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 4-ին` լեռնային շրջաններում՝ ձյուն: 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան` 3-8 մ/վրկ. արագությամբ:Օդի ջերմաստիճանը 4-ի ցերեկը և 5-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով, 5-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով, 6-7-ը ևս 2-4 աստիճանով:

Մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ /վիդեո/

Տավուշի մարզի բնակիչ Սամվել Ստեփանյանը 2014թ. իրականացրել է ապօրինի ծառահատումներ: Ամեն անգամ ծառերը տեղափոխելու թույլտվություն ստանալու համար 250-260 հազար դրամ կաշառք է տվել անտառպետության պետ Գիգուշ Դավթյանին: Մանրամասները՝ տեսանյութում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի