22 Հունիսի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վարչապետը շնորհավորեց Վլադիմիր Գասպարյանին

Կառավարությանն այսօրվա նիստում հավանության արժանացավ «ՀՀ Ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրված խախտումների համար վարչական տուգանքների գանձումների, գրանցման-քննական ծառայությունների դիմաց վճարումներ և այլ վճարովի ծառայություններ» ծրագրի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թվականի նախահաշիվը: Համաձայն այս որոշման՝ թույլատրվում է Ոստիկանության պետին՝ ոստիկանության արտաբյուջետային միջոցների նախահաշվով նախատեսված չափերով դրամաշնորհները հատկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N […]

Ոստիկանները Մարոկոյից Հայաստան տեղափոխեցին սպանության մեղադրանքով հետախուզվողին

Ապրիլի 15-ին ոստիկանության ՔՀԳ վարչության և ՀՀ-ում Ինտրեպոլի ԱԿԲ համատեղ օպերատիվ խումբը Կասաբլանկա-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Մարոկոյի թագավորությունից Հայաստան է տեղափոխել 1967 թվականին ծնված Գևորգ Խաչատրյանին, որը ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի մեղադրանքով: 2011 թվականի դեկտեմբերի 12-ին Գևորգ Խաչատրյանը Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացուհի Մոնիկ Հարլեյին սպանելու մտադրությամբ, Կասբլանկա-Փարիզ-Երևան […]

«Լրացուցիչ ծախսեր չեն առաջանա»

Կառավարությաունն այսօր թույլտվություն տվեց Քննչական կոմիտեին 2015 թվականի պետական բյուջեով տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար հատկացված գումարի սահմաններում ձեռք բերել 2008 թվականի հուլիսի 24-ի 830-Ն որոշման չափորոշիչներից և գնից տարբերվող երկու հատ տրանսպորտային միջոց մեկ հատ 21.8 մլն. ՀՀ դրամ արժողությամբ, 3,5 լիտր շարժիչի ծավալով և մեկ հատ 14.7 մլն. դրամ 2,5 լիտր շարժիչի ծավալով: Նշենք, որ […]

Գույք նվիրվեց ԼՂՀ-ին

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց Տրանսպորտի և կապի նախարարությանը թույլատրել «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը նվիրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը: Գույքի ամբողջկան գումարը կազմում է 18,662,623 դրամ: «Առաջարկել «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել […]

Ազգային ժողովի նախագահը մասնակցել է «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 16-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովին: ՀՀ Ազգային ժողովի նախագահն իր խոսքում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը կարեւորում է նմանատիպ միջոցառումների անցկացումը. դրանք թույլ են տալիս ուրվագծել ինտեգրման զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ քննարկել այն հրատապ հարցերը, որոնց մասնակից երկրներն առնչվում են գրեթե ամեն օր: […]

64 ամյա Անահիտը վերջապես ձերբակալվեց

Ապրիլի 15-ին, ժամը 10.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Րաֆֆու փողոցի 39 շենքի մոտից բերման է ենթարկվել 1951 թ. ծնված Սիրանուշ Ա.-ն, ով 2014 թ. օգոստոսի 15-ից ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193 հոդվածի /կանխամտածված սնանկությունը/ մեղադրանքով:

Պետք է ճիշտ հաշվարկ անել. վարչապետը՝ Մելքումյանի նախագծից

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ մերժեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մաuին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը:Պատգամավորն առաջարկում էր նվազեցնել որոշ ապրանքների համար սահմանված դրույքաչափը և սահմանել 10%։ Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ասաց, որ խոսքը վերաբերում է հացին, հացամթերքին, կաթին, կաթնամթերքին, մսին, մսամթերքին և ձվին։ «Պատգամավորը հիմնավորում է, որ […]

Հարգանքի տուրք մատուցվեց զոհված ոստիկաննների կոթողին

Ապրիլի 15-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մասնակցեց մի շարք խորհրդանշական միջոցառումների: Ոստիկանության կրթահամալիրում միջոցառմանը մասնակցում էին  ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի  ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը,  ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, Արցախյան ազատամարտում եւ ծառայության ժամանակ զոհված ոստիկանների հարազատներ, բազմաթիվ հյուրեր: Հարգանքի տուրք մատուցվեց  զոհված ոստիկաննների կոթողին:                             Այնուհետեւ տեղի ունեցավ Ցեղասպանության զոհերի հուշակոթողի բացման արարողությունը: Կրթահամալիրի սուրբ Վարդան Մամիկոնյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի