Ռուսաստանը Հայաստանին կտա հզոր զինատեսակ. ԱԺ-ում քննարկում են
Այսօր, հուլիսի 2 –ին ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ նախագահի ներկայացրած ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև կնքված ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ՝ 200 միլիոն դոլարի չափով վարկ տրամադրելու մասին համաձայնագրի վավերացման մասին հարցը:
Իր ելույթում հիմնական զեկուցող Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը նշեց, որ համաձայնագրի լիազոր մարմիններն են ՀՀ կողմից ֆինանսների նախարարությունը և Պաշտպանության նախարարությունը:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ համաձայնագիրը ունի մեկ գաղտնի հավելված, որ Հայաստանը ձեռք է բերելու նոր զինատեսակ, որը նախկինում Հայաստանի ԶՈՒ սպառազինության մեջ չի եղել : Նկատենք, որ զինատեսակի անունը չնշվեց:
ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը հարց հնչեցրեց, ըստ, որի եթե մեկ այլ երկիր այս զինատեսակից ձեռք բերի,այդ դեպքում ինչում կլինի Հայաստանի շահը: Նազարյանը արձագանքեց, որ անկախ այն բանից, թե որ երկիրը ինչ միջոցներ է ձեռք բերելու, Հայաստանը ունի իր միջոցներն ու հնարավորություները, որոնք կատարելագործման կարիք