06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ճանապարհին մահացել է

«ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հունիսի 16-ին, ժամը 21.50-ի սահմաններում Մեծամոր-Արմավիր ճանապարհի 4-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Բալասան  Պողոսյանին և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց, սակայն վերջինս ճանապարհին մահացել է:Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն:  

Ազատվել են պաշտոններից

ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով՝ Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Արտակ Քալաշյանը և Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Էմիլ Հարությունյանը՝ ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ անձնական դիմումների համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով:  

Ինչու են հայկական հին ֆիլմերն ավելի սիրված

Կինոռեժիսոր Հարութ Շատյանի խոսքով՝ Հայաստանում ռեժիսորությամբ զբաղվելը մեծ ընկերությունների համար եկամտաբեր է, անհատների համար հիմնականում՝ ոչ: «Հեղինակային ֆիլմերի ռեժիսորներին, ովքեր չունեն այդ ներդրումները, անում են զուտ միգուցե իրենց հաճույքի համար, որովհետև միայն այդ են կարողանում անել, օրինակ` ես միայն դա եմ կարողանում անել, դրա համար էլ չեմ գնում օրինակ պատուհան դնեմ, այնպես չէ, որ փող […]

Օֆշորային սկանդալից

Նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի անվան հետ առնչվող օֆշորային սկանդալում ներգրավված Աշոտ Սուքիասյանի քրգործով 1-ին նիստի օրը հայտնի է: Datalex.am-ի փոխանցմամբ՝ նիստի օրը հունիսի 24-ին է նշանակված՝ Էրեբունի եւ Նուբարաշեն  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ:  Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ հանցավոր ճանապարհով ստացված […]

Խոր վշտով տեղեկացա. Քոչարյանը հեռագիր է հղել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Քըրք Քրքորյանի մահվան կապակցությամբ: «Խոր վշտով տեղեկացա Հայաստանի ազգային հերոս, նշանավոր գործարար Քըրք Քըրքորյանի մահվան մասին: Ի խորոց սրտի ցավակցում եմ նրա բոլոր հարազատներին, բարեկամներին և ընկերներին: Ուժ և տոկունություն եմ մաղթում նրանց այս դժվար օրերին:  Քըրքորյանի ավանդը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման գործում անուրանալի է: «Լինսի» […]

Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի ժամանակ մարզիկները ծեծկռտուք են սարքել /վիդեո/

Այսօր Բաքվի Եվրոպական խաղերում մենամարտի ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել բելառուս և վրացի ազատ ոճի ըմբիշների միջև:  Միջադեպը տեղի է ունեցել մինչև 57 կգ քաշային կարգում բելառուս Վլադիսլավ Անդրեևի և վրացի Վլադիմիր Խինչեգաշվիլիի  քառորդ եզրափակչի մրցման ժամանակ: 2:1 հաշվով պարտվելու ընթացքում վրացի մարզիկն ապտակել է մրցակցին: Բելառուս մարզիկը նույնությամբ պատասխանել է վրացուն, ինչից հետո ըմբիշների միջև ծեծկռտուք […]

Ժաննա Ֆրիսկեի դասընկերուհին հրապարակել է անհայտը /ֆոտո/

Ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեի դասընկերուհին` Նատալյա Կրեչետովան, հրապարակել է երգչուհու` անհայտ լուսանկարները, որոնցում երգչուհին դեռ շատ երիտասարդ է, դեռահաս: «Դեռեւս հունվարին նա երազում էր երկրորդ երեխայի մասին, հույսով լի էր: Քնիր, իմ աղջիկ, դու շարունակում ես ապրել քո որդու մեջ»,- գրել է դասընկերուհին: Հիշեցնենք, որ Ֆրիսկեն մահացավ երկու օր առաջ` երկարատեւ հիվանդությունից հետո:  

Քաղաքական ուժերը նախագահի հետ հանդիպում են ունեցել

ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ինչպես նաև ՀՅԴ-ն երեկ հանդիպել են նախագահ Սերժ Սարգսյանի հետ: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը փակագծերը չբացեց՝ համարելով, որ պետք չէ փակ հանդիպման մանրամասները բացել: Նա միայն նշեց, որ սահմանադրական բարեփոխումների հարցում ԲՀԿ-ի դիրքորոշման փոփոխություն չկա՝ դեմ են: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ու ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը ևս նշեցին, որ հանդիպումների ժամանակ քննարկել […]

Ուզում էր «Արտաշատ» հյուրանոցի տանիքից ցած նետվել

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 14.13-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել նետվելով Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում գտնվող չգործող «Արտաշատ» հյուրանոցի տանիքից. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Հրշեջ-փրկարարների եւ ոստիկանության աշխատակիցների ուժերով կանխվել է 51-ամյա Կ. Մ.-ի ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է Արտաշատ քաղաքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված