Բերման ենթարկածներին ազատ արձակեցին
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող ակտիվիստներից վեցը, որոնք այսօր ավելի վաղ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովիշենքի մոտից բերման էին ենթարկվել Կենտրոնի ոստիկանություն, ազատ են արձակվել: Լրագրողների հետ զրույցում ակտիվիստներն ասացին, որ իրենց ոչ ոք բերման ենթարկելու մասին որոշման փաստաթուղթ չի ներկայացրել:





































