18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ոստիկանները ստիպված են իրենց բնական կարիքները հոգալ Բաղրամյանի հարակից բակերում

Քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը բաց նամակով է դիմել ՀՀ ոստիկանությանը:

Բաղրամյան պողոտայում բնակվող քաղաքացուց ստացել եմ տեղեկություն, որ պողոտայում տեղակայված ոստիկանական ուժերի համար ստեղծված չեն ողջամիտ պայմաններ իրենց ծառայությունը պատշաճ կատարելու համար։

Մասնավորապես, կանոնակարգված չեն նրանց բնական կարիքները հոգալու ապահովման խնդիրները։ Արդյունքում, ըստ քաղաքացու ներկայացրած տեղեկության, ոստիկանները ստիպված են լինում իրենց բնական կարիքները հոգալ Բաղրամյան պողոտային հարակից շենքերի բակերում։

Խնդրում եմ, ստուգել այդ տեղեկութունը եւ եթե այն համապատասխանում է իրականությանը, համապատասխան միջոցներ ձեռնարկել ոստիկանության աշխատակիցների աշխատանքային օրենսգրքով պաշտպանված շահերի եւ իրավունքների լիարժեք իրացման համար։

 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ