10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչպես պահպանել կաթը եւ կաթնամթերքը, եթե չկա սառնարան

Կաթը և կաթնամթերքները լավ պահպանելու համար հարկավոր է ցածր ջերմաստիճան։ Դա ապահովելու հնարավորություն չունենալու դեպքում (օրինակ, երբ երկար ճանապարհ եք գնում), կարելի է դա անելի սառը ջրի օգնությամբ։ Այդ նպատակով փակ շշով կամ այլ տարայով կաթը դնում են սառը ջրով լի որևէ ամանի մեջ։ Ջուրը պետք է հասնի մինչև կաթով ամանի կեսը։ Այնուհետև կաթով ամանը ծածկում են թրջած և քամած մաքուր կտորով: Նրա ծայրերը ընկղմում են ջրի մեջ և դնում օդի հոսանքի տակ, օրինակ՝ բաց լուսամուտի մոտ։

Երբեմն վարվում են այլ կերպ։ Կաթով շիշը կամ բաժակը ծածկում են կափարիչով, փաթաթում են բամբակի բարակ շերտով, իսկ որպեսզի բամբակը չիջնի, փաթաթում են թելով։ Այդպես փաթաթված ամանը դնում նն սառը ջրով ափսեի մեջ։ Բամբակը աստիճանաբար ծծում է ջուրը, ուստի ժամանակ առ ժամանակ պետք է ջուր ավելացնել։

Այս եղանակով կարելի է սառը պահել ոչ միայն կաթը, այլև արաժանը, մածունը, թթվասերը և մյուս կաթնամթերքները։

Ուտեմ քեզ-ի ֆեյսբուքյան էջից
 
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ