10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սարսափելի ավտովթար. ԿԱՄԱԶ-ը մխրճվել է մարդկանց մեջ /ֆոտո, վիդեո/

Մոսկվայում սարսափելի ավտովթար է տեղի ունեցել: ԿամԱզը, մեծ արագությամբ ընթանալիս, կորցրել է կառավարումն ու մխրճվել մարդկանց ամբոխի մեջ: Բարեբախտաբար, պարզապես հրաշքով վթարի արդյունքում զոհեր չեն եղել, ոչ ոք լրջորեն չի տուժել, հայտնում է LifeNews-ը: Միջադեպը տեղի է ունեցել Ռյազանսկի պողոտայում, վթարի տեսանյութը հայտնվել է համացանցում:  

Չչարախնդալ. «Դաշնակցության» խորհուրդը

«Ես կարծում եմ՝ ոչ, այն քննարկումը, որ տեղի ունեցավ, և տարաարծությունները, որ կային, դիրքավորման քննարկումներ էին, ոչ թե ընտրությունների հետ կապված, այլ նախկինում հարվածների սրբագրման մասով եմ ես փորձում դա դիտարկել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե ի պատասխան հարցին, թե արդյոք իր ու ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի բանավեճը, ինչպես […]

Ոստիկանները ստիպված են իրենց բնական կարիքները հոգալ Բաղրամյանի հարակից բակերում

Քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը բաց նամակով է դիմել ՀՀ ոստիկանությանը: Բաղրամյան պողոտայում բնակվող քաղաքացուց ստացել եմ տեղեկություն, որ պողոտայում տեղակայված ոստիկանական ուժերի համար ստեղծված չեն ողջամիտ պայմաններ իրենց ծառայությունը պատշաճ կատարելու համար։ Մասնավորապես, կանոնակարգված չեն նրանց բնական կարիքները հոգալու ապահովման խնդիրները։ Արդյունքում, ըստ քաղաքացու ներկայացրած տեղեկության, ոստիկանները ստիպված են լինում իրենց բնական կարիքները հոգալ Բաղրամյան […]

Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Զրուցակիցները կարևորել են փոխգործակցության ակտիվացումը տարբեր ոլորտներում: Անդրադարձ է կատարվել նաև հունիսի 25-26-ին Երևանում կայացած Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներին և համատեղ նախատեսվող նախագծերին […]

Լեյտենանտն ինքնասպան է եղել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ լեյտենանտ Մավրիկ Մելիքյանի մահվան դեպքի առթիվ։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 30.06.2015թ.՝ ժամը  13:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տարածքում, զինծառայող, լեյտենանտ Մավրիկ Խաչատուրի Մելիքյանը իրեն ամրակցված «ՊՄ» տեսակի ատրճանակից կրակոց է արձակել իր գլխի շրջանին: ՀՀ ՊՆ Վարդենիսի զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին […]

Նման հարց չունենք. վարչապետը՝ ՀԷՑ-ի ազգայնացման մասին

Azatutyun.am-ը գրում է. Նախագահ Սերժ Սարգսյանիհայտարարությունից 5 օր անց կառավարությունը դեռ չի պարզաբանում, թե ինչ միջոցների հաշվին է իր վրա վերցնելու էլեկտրաէներգիայի թանկացմանը բեռը: Նախագահը հայտարարել էր, որ վճարելու են «անվտանգության հետագա ամրապնդման համար» նախատեսվող միջոցներից: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդգծել էր, որ փոխհատուցումը կլինի «ոչ բյուջեի հաշվին»: Միջոցների աղբյուրը ավելի կոնկրետ նշելու լրագրողների խնդրանքին վարչապետն այսօր […]

Նոր նշանակում է սպասվում

Հուլիսի 2-ի կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է Քաղաքաշինության նախարարությունում կադրային նշանակման հարց: Ներկայացված նախագծով առաջարկվում է Էդգար Գևորգյանին նշանակել Հայաս­տանի Հանրապետության քաղա­քաշինության նախարարության աշխատա­կազ­մի ղե­կավար։   

Երբվանից տղամարդիկ սկսեցին այդքան հաճախ հիանալ իրենցով

Սոցիոլոգները 1 000 հոգու շրջանակներում հարցումներ են իրականացրել եւ պարզել, որ տղամարդիկ օրական միջինը 23 անգամ են նայում հայելու մեջ, մինչդեռ կանայք` 16 անգամ: Ընդ որում, կանայք հայելու մեջ են նայել` պարզելու համար, թե արդյոք ամեն ինչ կարգին է կամ որեւէ թերություն փնտրելու, մինչդեռ տղամարդիկ հիացել են իրենցով, գրում է TheHindustanTimes-ը: Մասնագետները գտնում են, որ մարդիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի