26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Առաջարկում ենք ցեղասպանությունների դեմ պայքարը սկսել սերունդներին կրթելով.Ռուզաննա Մուրադյան

Ապրիլի 23-24 Երևանում  մեկնարկեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը, որին մասնակցում էին  600 մասնակից՝ հինգ տասնյակ երկրներից։ Շնորհակալություն ֆորումի կազմակերպիչներին  և բոլոր մասնակիցներին: Գլոբալ ֆորումի ժամանակ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի հիմնադիր Ռոջեր Սմիթի կողմից առաջարկ հնչեց, որպեսզի հայ ժողովուրդը  առաջնորդի ստեղծելու միջազգային կազմակերպություն՝ ցեղասպանությունից տուժած ժողովուրդների միություն, կյանքի իրավունքի համար գործող ժողովուրդների միություն: Ֆորումում  կոչ արվեց, […]

«Կրթության և գիտության նախարարն ի՞նչ իրավունք ունի »

Լեզուն ազգային հպարտությունն ու արժանապատվությունն է: Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ ընդգծելով, որ պետական կառույցները, պաշտոնյաներն ու հեռուստաընկերություններն անընդհատ ոտնահարում են մայրենի լեզուն. «Տարբեր պետական ձեռնարկություններում վատանում է լեզվի վիճակը, և ավելի շատ այս խնդիրը վերաբերում է պաշտոնյաներին»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ շատ պաշտոնյաների նույնիսկ խորհրդարանում դիմում են հայրանունով, ինչը սխալ […]

Ժամանակակից սպանդանոց

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արագածոտնի մարզի Վարդենուտ համայնքում մասնակցել է նորակառույց սպանդանոցի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին  նաև ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը,  ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանակային գրասենյակի դաշտային ծրագրերի պատասխանատու  Գերոլդ Բոդեկերը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը,  Սննդամթերքի անվտանգության պետական  ծառայության պետ Արմեն Հայրապետյանը,  […]

ԽՍՀՄ բոլոր նախկին պետությունները Ռուսաստանի տարածք են. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, «Նախագահ» ֆիլմում խոսելով ԽՍՀՄ փլուզման մասին, ասել է, որ ԽՍՀՄ բոլոր նախկին պետությունները Ռուսաստանի տարածք են, գրում է proua.com-ը: «Մեր բոլորի մոտ թյուր պատկերացում էր այն ժամանակ, որ երբ ԽՍՀՄ-ը փլուզվի, ողջ աշխարհը մեզ իր գիրկը կառնի`եղբոր նման»,- ասել է նա` նշելով, որ իրականում Արեւմուտքը Ռուսաստանի խլեց այն «ողջ հզորության մնացորդները, […]

Հայկը միշտ հաղթելու է Բելին /վիդեո/

«Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց մենք աշխարհին ներկայանում ենք ուժեղ, անկախ, ինքնիշխան հայոց պետականությամբ և Հայաստանի հանրապետություն, Սփյուռք ու Արցախի հանրապետություն միասնությամբ»,-այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Սա է գլխավոր խորհուրդը, որ մենք կարող ենք արձանագրել Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց: Ավելին մենք ցույց տվեցինք, որ ոչ միայն մեր արդար դատի պահանջատերն […]

Հայկական ձեռագրական մշակույթը

Ապրիլի 28-ին Մատենադարանում «Վերապրած ձեռագրեր» ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Վերապրած մշակույթ» խորագրով գիտաժողովը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Երկօրյա գիտաժողովին ներկայացվում են Մեծ եղեռնի տարիներին հայկական մշակութային արժեքների կողոպուտն ու յուրացումը, էջեր Զեյթունի ավետարանի փրկության պատմությունից, «Մշո Ճառընտիրի» նշանակությունը հայագիտության համար, Հայկական Զմյուռնիան և ձեռագրական ժառանգությունը։ Անդրադարձ է կատարվում բազմաթիվ այլ թեմաների։ Միջազգային գիտաժողովը կազմակերպել […]

Հարգանք եւ խոնարհում Հռոմի Պապին

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին՝ Ավարտվեցին Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որոնք բացառիկ էին իրենց կազմակերպվածությամբ ու համազգային համախմբվածությամբ: Հատուկ գնահատականի է արժանի միջոցառումների  էության եւ կազմակերպման քաղաքակիրթ մատուցումը:     Տարելիցը յուրահատուկ քննաշրջան դարձավ նաեւ քաղաքակիրթ աշխարհում մարդու իրավունքները եւ համամարդկային արժեքները որպես պետական առաջնահերթություններ հռչակող պետությունների համար: […]

«Հապաղել չի կարելի»

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ցույց տվեց, որ աշխարհով մեկ սփռված հայությունը 1915 թ. մեծագույն ողբերգությունից 100 տարի անց շարունակում է պայքարել հանուն պատմական արդարության հաղթանակի և այդ պայքարում հայ ժողովուրդը միայնակ չէ։ Այսօր մենք պետք է արժանին մատուցենք բոլոր այն անհատներին և կազմակերպություններին, որոնք իրենց […]

Պատգամավորը՝ նախագահին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հանդես եկավ առաջարկով՝ ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: «Ունենալով վաթսունից ավելի տնտեսագետներ, պրոֆեսորներ, ունենալով մեծ ներուժ՝ տնտեսագիտական ու ինժեներական միտքը օտարված է ձեռնարակատիրական կոնկրետ իրավիճակից»,-ասաց նա ու առաջարկեց այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սյզբին աննախադեպ միջոցառում անցկացնել: Դա, պատգամավորի խոսքով, պիտի լինի հայկական տնտեսական […]

Անձրևի ու վշտի օրը Հայաստանը հիշատակում է Ցեղասպանության 100-րդ տարելիցը. The New York Times

Հազարավոր հայեր ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ` ի հիշատակ 1.5 միլիոն զոհերի, որոնք 100 տարի առաջ սպանվել են Օսմանյան Թուրքիայում: Միջոցառումն աշխարհում ընթացող համանման բազում հիշատակումներից մեկն էր` նվիրված այն դեպքերի 100-րդ տարելիցին, որոնք պատմաբաններն անվանում են Ցեղասպանություն, գրում է interpress.am-ը` The New York Times-ին հղումով: Զանգվածային սպանությունների ու բռնի տեղահանության իրավական ձևակերպումը շարունակում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի