10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կենտրոնական բանկից տեղեկացնում են

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 30-ին, տարադրամների համար սահմանվել են նոր փոխարժեքներ: Այսպես՝ ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը նվազել է 0.53 դրամով` դառնալով 472.53 դրամ, Եվրոյի փոխարժեքը աճել է 3.48 դրամով, այն այժմ կազմում է 528.48 դրամ, նվազել է նաև ռուսական ռուբլու փոխարժեքը 0.02 դրամով` դառնալով 8.51 դրամ:   

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքն այսօրվանից ուժի մեջ է մտել

2015 թվականի հուլիսի մեկից ուժի մեջ է մտել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը: Օրենքով կարգավորում են պետական կառավարման կամ ՏԻՄ-երի, պետական կամ համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անձնական տվյալները մշակելու, դրանց նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու կարգն ու պայմանները:  «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանվում են նաև տվյալների սուբյեկտի իրավունքները, անձնական […]

«Ինչո՞ւ են այդքան սարսափում դրանից, ինչո՞ւ են այդքան վախենում» /վիդեո/

«Ես այսքան ոգևորված երբեք չեմ եղել, մեր լիդերներից ով գլուխ է բարձրացրել և փորձել է ժողովրդին իր կողքը հավաքել, ես ոչ մեկին չեմ հավատացել»,-այսօր ասուլիսին ասաց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը՝ խոսելով Բաղրամյան պողոտայի իրադարձություններից: Նրա խոսքով՝ լավ է, որ Բաղրամյանում լիդեր չհայտնվեց, քանի որ հաընկեց կանեին նրան: Երգչուհի Լիլիթ Պիպոյանի խոսքով էլ՝ չպիտի կոչեր արվեն, թե […]

Հովիկ Աբրահամյանն ու Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել: Այն տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի կառավարությունը: Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-հայկական հարաբերությունների արդի հարցերը, այդ թվում՝ Երևանում հունիսի 25-26-ին կայացած Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները։  Դմիտրի Մեդվեդևը և Հովիկ Աբրահամյանն ընդգծել են տարբեր ոլորտներում […]

«Կիևյան կոտլետի» և այլ ապրանքատեսակների արտադրությունն արգելվել է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ հուլիսի 1-ից կասեցվել է Ա/Ձ Նաիրա Խլոպուզյանի արտադրամասի «Կիևյան կոտլետ», «Տավարի մսով կոտլետ», «Պելմենի ռուսական» արտադրատեսակների արտադրությունը: Նաիրա Խլոպուզյանին պատկանող արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք. ստուգման արդյունքում պարզվել է, որ այդ արտադրամասում արտադրված «Կիևյան կոտլետ»-ը ԱՑԽՄ և սալմոնելա, «Տավարի մսով կոտլետ»-ը ԱՑԽՄ, սալմոնելա և բորբոսասնկեր, […]

Լույս չի լինի. ՀԷՑ-ից հաղորդում են

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, ս/թ հուլիսի 2-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`  Երևան քաղաքի` «Հարավ» մասնաճյուղ` 10:00-13:30 Բրյուսովի փ. 1, 2, 28, 38, 39 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, 14:00-16:30 Կողբացի փ. 30, Տերյան փ. 3, 3ա շենքերը և հարակից հանրային բաժանորդները, 10:00-17:00 Նուբարաշեն խճ […]

Գևորգ Կոստանյանը պարգևատրեց Աղվան Հովսեփյանին

 ՀՀ գլխավոր դատախազության նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված դատախազության աշխատողի օրվան և դատախազության 97-րդ տարեդարձին: Նիստին մասնակցում էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վ. Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գ. Սահակյանը, ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանը, ՀՀ Կառավարությանն առընթեր ԱԱԾ տնօրեն Գ. Հակոբյանը, Ոստիկանության պետ Վ. Գասպարյանը, ՏԿ և ԱԻ նախարար Ա. Երիցյանը, ՀՀ ՊՆ […]

Բեյրութում տեղի ունեցավ Համահայկական 6-րդ խաղերի ջահավառության հանդիսավոր արարողությունը

Հունիսի 28-ին Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի նահատակաց հուշարձանի մատուռից Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ Համահայկական 6-րդ խաղերի ջահավառության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցեցին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Մերձավոր Արևելքում ԼՂՀ ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը, Բեյրութում գտնվող Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, պատվիրակության անդամներ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ամերիկահայ բարերարներ Նաջարյանների ընտանիքի անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ամերիկահայ բարերարներ Նաջարյանների ընտանիքի անդամներին՝ բժիշկ-բարերարներ Վարդգես և Մերի Նաջարյաններին, նրանց որդուն՝ Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին, նրա կնոջը և որդուն՝ Պալմիրա և Քրիստոֆեր Նաջարյաններին: Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա բարեգործական և մարդասիրական գործունեության համար բարերարներՎարդգես և Մերի Նաջարյաններին Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի […]

«Հմուտ ու հետաքրքիր կերպար ունի» /վիդեո/

«Բավականին հմուտ ու բավականին հետաքրքիր կերպար եմ տեսնում մեր ոստիկանապետի կերպարը: ներքին սիմպատիա կա, մեթոդները, որ կիրառում է, կարող եմ ասել՝ ինքը տիրապետում է իրավիճակին»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը: Ըստ նրա՝ ոստիկանությունը միայն էլեկտրաէներգիայի դեմ պայքարի առաջին օրը սխալ թույլ տվեց, իսկ դրանից հետո նստոցույցի բոլոր օրերին պրոֆեսիոնալ էր գործում:  Երգչուհի Լիլիթ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի