Հանրահավաք՝ այսօր. Դավիթ Սանասարյանը տեղեկացնում է
Դավիթ Սանասարյանը հայտնում է.
Սույն թվականի հուլիսի 17-ին հանրային հավաք անցկացնելու նպատակով, պետության կողմից հավաքի բնականոն և խաղաղ ընթացքն ապահովելու, ինչպես նաև այլ անձանց սահմանադրական իրավունքների ու հանրության շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով ՀՀ քաղաքացիներ Անդրիաս Ղուկասյանը և Դավիթ Սանասարյանը Երևանի Քաղաքապետերան և Ոստիականության Երևանի վարչություն են ներկայացրել 20:00-ից 21:30-ն Շտապ հավաք անելու վերաբերյալ իրազեկում:
Հավաքի վայրը՝ «Ազատության» հրապարակ – Մաշտոցի պողոտա – Գրիգոր Լուսավորիչ փողոց – Իտալիայի փողոց – Վազգեն Սարգսյան փողոց – Հանրապետության հրապարակ
Հավաքի նպատակը՝ Որպես արձագանք 2015թ․ հուլիսի 15-ին հրապարակված սահմանադրական բարեփոխումների նախագծի, դրանք պատրաստած մասնագիտական հանձնաժողովին անվստահության հայտնում և այդ հանձնաժողովի մինչև 2015թ հուլիսի 20-ը լուծարման անհապաղ պահանջ