16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Ես քաղաքականության մեջ երբեք չեմ ասում երբեք. Բիշարյան

«Այդքան հեշտ չէ գուշակել, որ այդպիսի ժամանակներ կգան, ես քաղաքականության մեջ երբեք չեմ ասում երբեք, չեմ էլ բացառում, բայց այստեղ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է վեր դասի իր քաղաքական շահերից երկրի սոցիալան վիճակը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ պատասխանելով հարցին, թե ընդդիմության միավորում հնարավոր է: Բիշարյանն ասաց, որ «Հայկական վերածննդի շրջանակում «Օրինաց երկիրը» վեր կանգնեց, քան ՕԵԿ-ի շահերն էին: «Մենք մեզ համարեցինք այդ տասը կուսակցություններից մեկը և 50-60 հասարակական կազմակերպություններից մեկը՝ համախմբվելով երկրում ինչ-որ բան ապագայում փոխելու ընտրությունների ճանապարհով գաղափարի շուրջ»:

Նա նկատեց, որ եթե հիմա էլ կլինեն խորհրդարանական ուժեր, մտավորականներ, կազմակերպություններ, ապա պետք է համախմբվել: «Պարզապես եկել է այնպիսի ժամանակահատված, որ այդպես մտածողները պետք է իսկապես միավորվեն, որպեսզի այդ ուժը կարողանա իր նպատակին հասնել, որովհետև ի վերջո ամեն ինչից անկախ՝ մենք գիտենք, որ նաև ուժն է որոշում, այս տեսանկյունից որոշումը այդ քաղաքական ուժերինն է, թե ինչպիսի որոշում կկայացնեն»:

Հարցին, թե կարելի է ասել, որ «նախընտրական» շրջանը սկսել է՝ հաշվի առնելով այդ միավորման ձևավորումը, բազմաթիվ այլ կուսակցությունների ստեղծումը, նա պատասխանեց.  «Չէ, նախընտրական փուլում եթե հենց փորձես միավորումներ անել, դա արդեն ժամանակավրեպ է լինում, ժամանակ շատ կա, այո , մենք մտածել ենք ապագայի հետ կապված, որ ՕԵԿ-ի ուժը քիչ է, պետք է համախմբել ուժեր, մեկտեղել նման մտածող և մտահոգ մարդկանց, ովքեր  Հայաստանի ու ժողովրդի ճակատագրով ընդհանրապես մտահոգված են»:

Իսկ երկրի վիճակը բարեփոխելու  միջոցն, ըստ Հեղինե Բիշարյանի, ընտրություններն են:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ