21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

«Ջրերը պղտոր են և պիտի զուլալվի, երևա՝ ով ով է». Արամ Սարգսյան /վիդեո/

«Ես երևի առաջիններից մեկն էի, որ որոշակի առումով քաղաքական ուժերի ու «Հանրապետություն» կուսակցության հետ դադարը տվեցինք, հանրահավաքներ չենք անում արդեն երեք տարի, և մեկնաբանեցի նրանով, որ ջրերը պղտոր են և պիտի զուլալվի, երևա՝ ով ով է, ով ինչի համար է անում, որովհետև ամեն գնով փոփոխությունն ինձ ոչինչ չի ասում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը տարբերում է, թե ովքեր են այսօր իսկապես ընդդիմադիրները, իսկ ովքեր են «ընդդիմադիրները», որ կուլիսներում համագործակցում են իշխանությունների հետ:

«Ես համակարգային փոփոխության կողմնակից եմ, ու ինձ համար շատ մեծ նշանակություն չուներ  Սերժ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանով փոխարինելը, եթե դա որևէ մեկը համարում էր փոփոխություն, ես դա փոփոխություն չէի համարում»,-նկատեց Սարգսյանը: 

Նրա համար փոփոխություն չէ նաև, որ Եվրասիական միության կողմնակից ուժերն այսօր նույն իշխանությանն են քննադատում, այսինքն՝ Եվրասիական միության շրջանակներում այս երկրում ընտրություններ չեն լինելու, այնպես, ինչպես չեն լինում Բելառուսիայում ու Ղազախստանում, այլ նշանակվելու են Մոսկվայում՝ նրա կարծիքով: «Եվ կոնկրետ այս ուժեևրի հետ մենք չենք համագործակցելու, նաև նրանց հետ, ովքեր «մարտի մեկի» սպանդի գործով պատասխանատվություն են կրում՝ կամ իրենց լոյալությամբ կոալիցիա մաս կազմելով, պաշտոններ վերցնելով արդարացրին այդ սպանդն՝ իշխանությանն ասելով, որ մենք կողմ ենք այս տարբերակով իշխանություն պահելուն:

Մնացած բոլոր ուժերին համարում ենք ընդդիմություն, ովքեր իշխանության մեջ չեն ու պատարստ ենք նրանց հետ համագործակցել: Համագործակցել, որովհետև ես գտնում եմ, որ Հայաստանի բնակչության 45%-ից ավելին Եվրոպայի հետ համագործակցության կողմնակիցն է, ու այդ քվեին պետք է տեր կանգնել, և այդ քվեն այդ արժեքները կրող ցանկացած մարդունն է: Այդ առումով բոլորին պետք է համախմբվել, այդ քվեին տեր կանգնել ու այդ պարագայում կարելի է հաղթել այս իշխանությանը»: Միաժամանկ Արամ Սարգսյանն ընդգծեց, որ իշխանության հաղթելու համար չպիտի նորից սկսել քվեներ հաշվել ընտրությունների ժամանակ, վստահված մի քանի անձ ունենալ, մեղադրել դիտորդներին և այլն:

«Դա պիտի արվի հեղափոխությամբ»,-ասաց նա: Հարցին, թե արդյոք կա ուժ, որը կարող է դա անել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Բոլոր ժամանկերում եղել է, թե Ստեփան Դեմիրճյանի ժամանակ է եղել այդ հնարավորությունը, թե Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ է եղել, թե Րաֆֆի Հովհաննիսյան ժամանակ է եղել: Հավատացնում եմ ձեզ, եթե Սաակաշվիլին տասը րոպե ուժ վարդը ձեռքը մտներ այդ դահլիճ, հեղափոխությունը չէր լինի, հեղափոխությունն ունի ճիշտ պահ, մի քիչ ավելի շուտ անելը վտանգավոր է, ուշ անելու դեպքում գնացքը գնացած է: Ես այս պահերը հստակ տեսել եմ, երբ 2003 թվականին հանրահավաքի մասնակիցների թիվը հասավ մինչև օպերայի այս շրջան, ու իշխանության մեջ մարդ չկար ու գնալ էր պետք: Եվ 2008 փետրվարի 26-ին կար, երբ Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ Շուշան Պետրոսյանի երգից հետո բոլորը դրոշակները թափեցին ու եկան միացան այստեղի հանրահավաքին, այդ ժամանակ Սերժ Սարգսյանի շտաբում մարդ չգար ու գնալ էր պետք»: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ