13 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայտնաբերվեց Երևանում

Ոստիկանության Նոյեմբերյանի և Մալաթիայի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 28-ին, ժամը 23.05-ին, Երևան քաղաքի ՀԱ Բ-2 թաղամասում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Արման Դ.-ն, ով  հուլիսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի /պետական սահմանն ապօրինի հատելը/ 2-րդ մասի հատկանիշներով: 

Չեք կարող

«Ոչ մի ծառա երկու տիրոջ ծառայել չի կարող. որովհետև եթե մեկին ատի` մյուսին կսիրի. կամ եթե մեկին մեծարի` մյուսին էլ կարհամարհի: Չեք կարող և´ Աստծուն ծառայել, և´ մամոնային» (Ղուկ. 16:13): Օրվա ընթերցվածներ` Ղուկ. 16:1-31, Գործք Առաքելոց 21:1-14, Ա Հովհ. 3:7-10, Հովհ. 10:11-21, Մատթ. 17:14-20, Մարկ. 9:13-28:

Ձերբակալվել են Ադրբեջանի ՊՆ բարձրաստիճան սպաներ

Ադրբեջանի գլխավոր դատախազությանը կից կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները երկու օր առաջ բերման են ենթարկել այդ երկրի պաշտպանության նախարարության Գլխավոր ռազմական տեսչության երեք բարձրաստիճան սպաների, որոնք մեղադրվում են կոռուպցիայի մեջ: Բաքվի Սաբայիլի շրջանի դատարանը բերման ենթարկվածների նկատմամբ խափանման միջոցն ընտրել է կալանքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, թեպետ կալանված սպաների անունները հայտնի են […]

Էրեբունի ԲԿ-ում ծննդկան է մահացել. փոքրիկի վիճակը ծանր է

Երևւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում 26-ամյա ծննդկան է մահացել: Այս մասին Henaran.am-ին հայտնեցին բժշկական կենտրոնից: Կնոջը երկու օր առաջ էին տեղափոխել «Շենգավիթ» բժշկական կենտրոնից:  Մերի Սարգսյանը գտնվել է հղիության 35-րդ շաբաթում: 26-ամյա կնոջը կեսարյան հատում են արել, վիճակը ծայրահեղ ծանր է եղել, սակայն երկու օր անց նա մահացել է: Փոքրիկի կյանքը, բարեբախտաբար, հաջողվել է փրկել, սակայն […]

Տարոն Մարգարյանը հանդիպել է Տրայան Հրիսթեայի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար,  դեսպան Տրայան Հրիսթեայի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Շնորհակալություն հայտնելով դեսպանին` համատեղ համագործակցված աշխատանքի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն իսկապես եղել է արդյունավետ ու հաջողված: «Մենք մեծապես կարևորում ենք տարբեր ուղղություններով և ոլորտներում համագործակցության խորացումը Եվրոպական միության հետ, […]

Աշխարհի ամենատեսարժան վայրերը/լուսանկարներ/

Ուղակի հնարավոր չէ պատկերացնել, որ նման վայրեր իրոք գոյություն ունեն աշխարհում: Հեքիաթային, տարօրինակ, այլմոլորակային լուսանկարներ. նրանցից յուրաքանչյուրը նման է արվեստի գործի; Ուիլյամ Բեռոուզը ասել է.՛՛ապրելը կարևոր չէ, կարևորը՝ շրջագայելն է՛՛: AdMe.ru իր ֆոտոշարքում ներկայացնում է աշխարհի ամենագեղեցիկ անկյունները:

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման հայտարարությունը

«Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը տեղեկացնում է.  ՀՀ Ոստիկանությունը շարունակում է իր ապօրինի գործողություններով խոչընդոտել «Ոտքի՛, Հայաստան» շարժմանը Հանրապետության հրապարակի կենտրոնում իրականացնել խաղաղ նստացույց՝ հավաքների ազատության մասին օրենքի 24-րդ հոդվածի համաձայն: Ոստիկանությանը օրինական դաշտ բերելու համար բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր, ժամը 19:00-ից մինչեւ 21:00-ն ընկած ժամանակահատվածում, շրջափակելու են Հանրապետության հրապարակ մտնող և դուրս եկող փողոցները: […]

Դիետոլոգն ահազանգում է`ինչ կարող են անել նիհարեցնող դեղերը /վիդեո/

“Չնայած և հայկական,  և ռուսական՝ բոլոր ալիքները ասում են, որ հատուկ թեյերով, սուրճերով, արհեստական միջոցներով հնարավոր չէ նիահարել, միևնույն է բոլորը շարունակում են ձգտել դրան: Ինչքան էլ այս ամենը վտանգավոր է, այնուամենայնիվ, դեռ մեծ թիվ են կազմում այն մարդիկ, որոնք կարծես կախարդական փայտիկով ցանկանում են արագ նիհարել”,-հայ կանանց մեծամասնության վերջին շրջանի հիմնական մտահոգության մասին մասնագիտական […]

Վարչապետն ընդունել է Իրաքյան Քրդստանի պլանավորման նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Իրաքյան Քրդստանի պլանավորման նախարար Ալի Սինդիին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ նրա այցը նոր թափ կհաղորդի Հայաստանի և Իրաքի, մասնավորապես, Իրաքյան Քրդստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանը կարևորում է Քրդստանի հետ երկկողմ կապերի ընդլայնումը, և այդ մասին է վկայում նաև մայրաքաղաք Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսություն […]

“Լա՞վն ա, կյանքս ..”. տիկին Քնարիկի կոմերցիոն գաղտնիքը /վիդեո, ֆոտո/

Դիլիջանցի տիկին Քնարիկը 36 տարի մանկավարժ աշխատելուց հետո այսօր Երեւան-Դիլիջան միջպետական ճանապարհին եգիպտացորեն է վաճառում: “Ինչ անեմ, տղես, թոշակը չի հերիքում”,-ասում է նա` բացելով կոմերիցիոն գաղտնիքները: “Գաղտնիք չկա, 800-ով առնում եմ, 1000 դրամով վաճառում, դե տաքսու փող, էլի բաներ: Էսօր 14 հատ ծախել եմ”,-ասաց Henaran.am-ի զրուցակիցը:  Այս տարի “կուկուրուզի սեզոնը” շուտ սկսեց: Չի կարող ասել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի