19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Աշխատողների իրավունքները Հայաստանում ոտնահարված են

«Աշխատավորների շահերի պաշտպանություն» շարժման ղեկավար Կարեն Թումանյանի խոսքով՝  Հայաստանում աշխատողների  իրավունքները պաշտպանող բոլոր օրենքները, ըստ միջազգային չափանիշների` պաշտպանված չեն: «Մարդիկ աշխատում են 8 ժամից ավելի, 14-16 ժամ, սակայն չեն վարձատրվում»,-ասաց Թումանյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի ձեռնարկությունների մեծ մասը չունեն արհմիություններ, եղածներն էլ ֆորմալ բնույթ են կրում, ինչի համար էլ ոտնահարվում են աշխատողների իրավունքները: Հայաստանի սպառողների միության […]

Ինչու է դրամն ընկնում, իսկ ռուբլին՝ բարձրանում

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի խոսքով՝ կառավարությանը, հնարավոր է, հաջողվում է գործարարներին հանե ստվերից, սակայն դրանից հետո նրանք հայտնվում են փակման եզրին: «Պիտի նպաստավոր տնտեսական գործունեության պայմաններ ստեղծվեն, ոչ թե վերանան: ՓՄՁ-ներին սա ավելի շատ է վերաբերում, քան խոշորներին: Ստվերը նրանց գոյության նախապայմանն է դառել, իսկ մեծերի մասին կարող եմ ասել, որ նրանց գոյությունը վտանգի չի ենթարկվի՝ […]

«Բեխենց կամ Կուսանաց վանք» ֆիլմը ներկայացված է հանրության դատին /վիդեո/

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը հանրության դատին է ներկայացրել «Բեխենց կամ Կուսանաց վանք» ֆիլմը՝ Բագրատունյաց մայրաքաղաք Անիի այդ գլուխգործոցի պատմության մասին: Ժապավենում առաջին անգամ եռաչափ մոդելավորմամբ տրվում է ավերված եկեղեցու վերականգնված տարբերակը: Ֆիլմի սցենարի հեղինակն է Սամվել Կարապետյանը, ռեժիսորը՝ Տիրան Կարապետյանը:

Վրաստանի պաշտպանության նախարարը կարող է կին լինել

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրել է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին` պատգամավոր Թինա Խիդաշելին։ Երկրի պատմության մեջ առաջին անգամ պաշտպանության նախարարը կարող է կին լինել, գրում է РИА Новости-ն։ Վարչապետը նշել է, որ պաշտպանության նախկին նախարարը կվերադառնա իր նախկին աշխատանքին և կդառնա անվտանգության պետխորհրդի քարտուղար։

Թոռների հետ էր /վիդեո/

Վոլոդյա Ավետիսյանը Եղեգնաձորից  Կոմկուսի հրավիրած մայիսմեկյան շքերթին  եկել էր թոռնիկների հետ միասին: Թոռնիկները՝ պիոներական   կարմիր վզկապերով էին ու ուրախ ժպիտով լսում էին պապի պատմությունը: Հիշեցնենք, որ Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է: Այն  նշվում է աշխարհի 142 երկրում: Առաջին անգամ տոնը նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բեգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայւոմ, Նորվեգիայում և մի շարք […]

Աղբահանության և սանմաքրման միջազգային օպերատորը մուտք գործեց նաև Աջափնյակ վարչական շրջան

Մայիսի 1-ից «Sanitek s.a.r.l» ընկերությունը աղբահանության և սանմաքրման ծառայություններ է մատուցում նաև մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում: Վարչական շրջանի տարածքում նախկին 450 լիտր տարողությամբ թվով  300 հին աղբամանների փոխարեն տեղադրվել են 1100 լիտր տարողությամբ թվով 500 նոր աղբամաններ, որոնք համապատասխանում են սահմանված ժամանակակից չափանիշներին:   Աշխատանքներում կներգրավվեն տարբեր տեսակի մեքենասարքավորումներ, որոնց օգտագործմամբ  սանմաքրման և աղբահանության պատշաճ գործառույթներ […]

Աշխատավոր մարդը ունի հացի խնդիր.բողոքի երթ/վիդեո/

«Ո՛չ արտագաղթին, գործազրկությանը, աղքատությանը», «Նոր աշխատատեղերի ստեղծում», «Ուժեղ արհմիություն՝ ուժեղ քաղաքացիական հասարակություն», «Արժանապատիվ մարդուն՝ արժանապատիվ աշխատանք, աշխատավարձ» և այլ գրություններով պաստառներով Հյուսիսային պողոտայից մեկնարկեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի երթը ։ Նրանք Մայիսի 1-ը մենք նշում ենք ոչ թե որպես տոն, այլև՝ պահանջատիրության օր։ «Ինչ խոսք խորհրդային տարիներին այդ օրը տոն  էր, բայց անկախացումից հետո կարծես թե […]

Ազատն անսահման կարոտում էր Արցախը, Եղնիկները. հերոսի մոր հուշերը՝ Ազատ Ասոյանի մասին

Գեղարքունիքի մարզի մի խումբ պատանիներ և երիտասարդներ «Ես էլ եմ զինվոր» ծրագրի շրջանակներում մայիսի 1-ին այցելել են 2014թ. հուլիսի 31-ին ԼՂՀ հյուսիսային հատվածում հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս զոհված զինծառայող Ազատ Ասոյանի ծնողներին։ Նրանք ծանոթացել են Ազատի անձնական իրերին, ծնողներից տեղեկացել մերօրյա հերոսի մանկության, պատանեկության մանրամասներին։ Ազատ Ասոյանի մայրը՝ Մանուշակ Բալյանը, հյուրերին պատմում էր իր […]

Պետք է համբուրել մեր ատոմակայանի ճակատը

Տեխնիկական գիտությունների դոկտեր, Հելիոֆիկացիայի /արևային էներգիա/ ծրագրի հեղինակ   Վահան Համազասպյանը գտնում է, որ հայկական ատոմակայանի ճակատը պետք  է համբուրել և նորը կառուցել: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով այս օրերին ԱԺ-ում քննարկվող Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների   միջև Մոսկվայում ստորագրված Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին […]

Twitter-ում ունեցած 1մլն 300հզ հետևորդների թվով Թուրքիայի նախագահը 4-րդ տեղում է

 «Burson-Marstelle» կազմակերպությունը զեկույց է պատրաստել, որտեղ նշված է, եղել, որ ՄԱԿ-ի անդամ երկրների առաջնորդների 86 %-ը օգտվում են Twitter սոցկայքից, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «yeniakit» լրատվամիջոցի` վերոհիշյալ կազմակերպության անցկացրած հետազոտությունների համաձայն` 172 երկրների նախագահներ և 4100-ից ավելի դիվանագետներ օգտվում են Twitter սոցկայքինց` իրենց ձայնը հանրությանը լսելի դարձնելու համար: Զեկույցի համաձայն` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված