Աննախադեպ շոգ.նոր ռեկորդ Երևանում

Վերջին 5 օրերին Հանրապետության տարածքում դիտվել է բավականին բարձր ջերմային ֆոնդ, իսկ առանձին հատվածներում ջերմաստիճանը գերազանցել է օրվա երբեւիցէ դիտված առավելագույն արժեքը: Այս մասին Henaran.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Սուրենյանի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 8-ին Մեղրիում գրանցվել է մինչեւ +38 աստիճան տաքություն, իսկ սեպտեմբերի 11-ին Արարատյան դաշտում եւ Երեւանում ջերմաստիճանը բարձրացել է մինչեւ +35 աստիճան, որը առանձին հատվածներում գերազանցել է տվյալ օրվա երբեւիցէ դիտված առավելագույն արժեքը:
«Սեպտեմբերի 12-ից, սակայն, օդերեւութաբանական իրադրությունը Հանրապետությունում կսկսվի աստիճանաբար փոխվել: Հյուսիս-արեւելքից կներթափանցեն սառը օդային զանգվածներ: Օդի ջերմաստիճանը 12-13-ը ընկած ժամանակահատվածում աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում նվազումը զգալի կլինի մոտ 5-7 աստիճանով»,- տեղեկացրեց Գագիկ Սուրենյանը: