25 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 20-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Ավան-Առինջ թաղամասի 1-ին եւ 2-րդ միկրոշրջանների, Բաբաջանյան եւ Աճառյան փողոցների ու նրբանցքների ջրամատակարարումը:                Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշանակվել է Տավուշի թեմի առաջնորդ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշանակվել է Տավուշի թեմի առաջնորդ: Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (կենսագրություն) Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը  (ավազանի անունը՝ Վազգեն)  ծնվել է 1971թ.  Գյումրիում: 1988-1994թթ. ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 1994թ. ձեռնադրվել է սարկավագ՝ ձեռամբ Տ. Անանիա եպիսկոպոս […]

Գալուստ Սահակյանն ընդունել է Կորեայի Հանրապետության պատվիրակությանը

ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 17-ին ընդունել է Կորեայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը՝ Նո Յուն Մինի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է հայ-կորեական հարաբերությունների զարգացումը՝ շեշտելով հատկապես երկու երկրների խորհրդարանական կապերի խորացումը: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Կորեայի Հանրապետությանը 2011 թվականին ԱԺ լիագումար նիստերի դահլիճի տեխնիկական վերազինմանն աջակցելու համար: Գալուստ Սահակյանը բարձր […]

Հիմնադիր խորհրդարանն առաջարկում է հարթակ ձևավորել

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունից հայտնում են. Պետականությունը կործանման եզրին հասցրած և ներքուստ թուլացած ռեժիմը փորձում է այսպես կոչված սահմանադրական բարեփոխումների միջոցով երկարաձգել իր կառավարումը: Երկու պատճառով անհրաժեշտ է առավել քան լրջորեն վերաբերել այս երևույթին: Նախ՝ երկրի կործանման ընթացքը ներքին և արտաքին ասպարեզներում մոտենում է անդառնալի փոփոխությունների կետին: Բացի այդ՝ այս անգամ ռեժիմը ձգտում է հերթական ընտրակեղծիքի […]

Խանութում տղամարդը դանակը մտցրել է ընկերոջ վիզը /վիդեո 18+/

Նախորդ գիշեր Դոնի Ռոստովի խանութներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել, որը արձանագրել է խանութում տեղակայված տեսախցիկը: Յուրի անունով տղամարդը դանակը մտցրել է ընկերոջ վիզը, հայտնում է LifeNews-ը: Տեսախցիկի ֆիքսած կադրերում երեւում է, որ մի տղամարդ մտնում է խանութ, նրանից անմիջապես հետո` մեկ ուրիշը: Վերջինը, խանութ մտնելուն պես,  հարձակվում է ընկերոջ վրա, դանակահարում եւ անմիջապես փախուստի […]

Քանի պատգամավոր է ունենալու նոր խորհրդարանը

«Նախագծի հրապարակումից հետո շատ միակողմանի մեկնաբանություններ եղան նախագահի ինստիտուտի շուրջ, ասում են՝ նախագահի լիազորությունները լրիվ վերցրել եք, սա դեմոկրատական չէ, նախագահին ժողովուրդը չի ընտրում, ժողովրդավարական չէ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը: Նա նշեց, որ կառավարման համակարգն ապահովում է այն, որ նախագահը չլինելով գործադիր իշխանաության կրող՝ կարողանում […]

«Ընդդիմությանը նորից կմնա ծնկներին տալը»

Սահմանադրական փոփոխությունների տարբերակին 0 մասնակցությունից հետո հայոց ընդդիմությանը նորից կմնա ծնկներին տալը, թե ինչքան վատ սահմանադրություն է ներկայացել Սերժ Սարգսյանը եւ ինչքան գարշելի է ռեժիմը…. Երկրորդ արարում, ինչպես 2005թ., կբոյկոտեն հանրաքվեն “ռեժիմը խուճապի մեջ է” պաթոսի ծիրին մեջ: Այնուհետեւ բոյկոտը չեն կարողա ամրագրել, ինչպես 2005թ.: Իսկ հետո մի քանի տարի մազփետոցի-լեզվակռիվ կտան իշխանության հետ` կեղծվել […]

Հուլիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 496 երեխա

Հուլիսի 3-9-ն  ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 37386 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 496 երեխա՝ 276 տղա, 220 աղջիկ:  

2015 թվականին մայրաքաղաքում կկառուցվի մինի ֆուտբոլի 12 խաղադաշտ

Հաշվի առնելով ֆուտբոլ մարզաձևի նկատմամբ անընդհատ աճող հետաքրքրությունը, ինչպես նաև երեխաների առողջ ապրելակերպի խթանման, ու բակային ակտիվ հանգստի ապահովման նպատակով մինի ֆուտբոլի խաղադաշտերի թիվը 2015 թվականին կավելանա ևս 12 ով, կամ մեկականով` յուրաքանչյուր վարչական շրջանում:  Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերի շրջանակում: Մինի ֆուտբոլի խաղադաշտերի տեղանքն ընտրվում է վարչական շրջանների հետ համատեղ`հաշվի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի