07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պարոն Զուրաբյան, պետք է լսելու ունակություն ունենաք. Վարդան Պողոսյան

Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դիմելով սահամանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին՝  հայտարարեց, որ երեկ Վարդան Պողոսյանը պատասխանելով պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին ստել է, ասելով, որ Սերժ Սարագսյանը չի հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին.«Պետք  չէ  ապատեղեկացնել  հանրությանը»:

«Որևէ կեղծ տեղեկություն ես Ազգային Ժողովին չեմ ներկայացրել: Հանրահայտ փաստ է և դա հաստատվել է հանրապետության նախագահի կողմից  տարբեր կանալներով»,- պատասխանեց Վարդան Պողոսյանը: Լևոն Զուրաբյանը տեղից միջամտեց, որին ի պատասխան էլ Վարդան Պողոսյանն ասաց.

«Պարոն Զուրաբյան, պետք է լսելու ունակություն ունենաք, չբղավել, պահպանել էթիկայի կանոնները : Ինչ կարևոր է անձամ և հրապարակայնորեն է ասել, եթե ես պնդում եմ, որ հանրապետության նախագահը հայտարարել է հանրության համար, որ ինքը չի հավակնում  ԱԺ նախագահի պաշտոնին, եթե անցում է կատարվելու խորհրդարանական համակարգին,  հետևաբար կեղծ տեղեկությունների հարցը մնում է ձեր խղճի վրա»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ